08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել Հրաչյա Հարությանի դեպքը /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանից իմանալ, թե ինչ է անում ԱԳ նախարարությունը ՌՌ-ում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանին որևէ կերպ օգնելու համար: 

Նախարարը նշեց, որ դա իր ոլորտը չէ: ”Գիտեմ ընդհանուր տեղեկատվությունը, գիտեմ, որ ինչ-որ բան արվում է, բայց տեղյակ չեմ”,-ասաց նա:

ՀՀ փոխոստիականապետ Արթուր Օսիկյանից հետաքրքվեցինք, թե հնարավոր է կազմակերպել արտահանձնում, սակայն Օսիկյանը միայն ասաց.

”Չեմ կարող մեկնաբանություն տալ”:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի:

Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանը Մոսկվա էր գնացել ծառայությունից հետո ծանր հիվանդությունից մահացած որդու շիրմաքարը սարքելու համար գումար վաստակելու նպատակով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ