21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն անդրադարձավ Իշխան Զաքարյանի տանը, ԱԺ նախագահի ունեցվածքին ու վարչապետին

՛՛Եթե դու տասն անգամ ստուգում ես, ու հասկանում ես, որ գողանում են, ուրեմն պետք է սկսել քեզանից: Սա կիրառելի է Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով ինը ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան վերանորոգումը: Ինը ամիս առաջ նա զեկուցում էր ուրիշների չարաշահումների մասին և այսօր էլ զեկուցում է էլի ուրիշների չարաշահումների մասին՛՛,-այսօր […]

Մի ստվար հատվածը լավ ժողովուրդ չի, ես նրանց չեմ կարող քաղաքացի համարել /վիդեո/

՛՛Բոլորս ենք մեղավոր, եթե մենք չենք կարողացել այս իշխանություններին հեռացնել, ուրեմն մենք ենք մեղավոր: Եթե այս իշխանությունները շարունակում են իշխել, ուրեմն մեղավոր ենք, որովհետև այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով է, որ արտագաղթում են մարդիկ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ ընդդիմությունն էլ է մեղավոր երկրում […]

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված կջրազրկվեն

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված ս.թ. հունիսի 19-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.Նուբարաշեն վարչական շրջանի` Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի, 11-րդ փողոցի և 1, 2, 3 նրբանցքների, Ա, Բ, Գ, Դ և այգեգործական Բ թաղամասերի ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան և Վերին Ջրաշեն թաղամասերի  ու հարակից […]

Սամվել Կարապետյանը կոշտ քննադատության է ենթարկել հայկական սերիալները /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է հայկական սերիալներին եւ դրանց աղետալի հետեւանքներին: Ըստ հուշարձանագետի՝ հայկական հեռուստաեթերը ողողած սերիալները մեր ազգի անդեմության հայելին են:    

Սյունիքում՝ պարսկերեն /օրվա կադր /

Ի տարբերություն այլ մարզերի Սյունիքում, ցուցանակաները հայերենից բացի ունեն նաեւ պարսկերեն գրառումներ: Ասենք՝ թոնրի լավաշ, հացատուն եւ այլն: Կան նաեւ այնպիսի ցուցանակներ, որոնք միայն պարսկերենով են: Կարծում ենք սա պիտի հետաքրքրի լեզվի պետական տեսչությանը: Հիմնականում հայերեն-պարսկերեն ցուցանակներ Գորիսի տարածաշրջանում են: Ահա ինչ է արձանագրել Henaran.am-ի ֆոտոխցիկը:

Պետք է պաշտպանել Սևանի ջրի մաքրությունը. Վլադիմիր Մովսիսյան

Սևանա լճի կարևորության մասին այսօր “Հենարան”  ակումբում խոսեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա նշեց, որ Սևանը վերջին տարիներին համարվում էր  մահացող լիճ, քանի որ փոխվել են բոլոր ռեժիմները: Այժմ համատեղված գրաֆիկով աշխատանքի հետևանքով արդյունքները տեսանելի են դարձել: “Շատ աշխատանք է կատարվում Սևանի բնական պաշարների պահպանման ուղղությամբ: Էկոլոգիական պրոցեսները վերականգնելը բավականին […]

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, […]

Դժգոհ են Հովիկ Աբրահամյանից. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ում դժգոհություն կա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից: Խոսքը մասնավորապես վերաբերում է անցած շաբաթ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվության առնչությամբ Հովիկ Աբրահամյանի ելույթին, ով հայտարարել էր. ”Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ հանրության մեջ տպավորություն կստեղծվի, որ եթե մենք այդ թերություններն ու յուրացումները հայտնաբերում ենք և ոչ մի պատիժ չենք կիրառում, ոնց որ մենք էլ ենք […]

Էլիտար ծեծ. Հայկական ժամանակ

Իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է` շշուկով պատմում են, որ մոտ 10 օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, ով, ըստ նույն տեղեկությունների, թիկանապհների հետ ուտել-խմելիս է եղել  Արաբկիր համայնքի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց մեջ վեճ է սկսվել: Հայկ Կարապետյանն, ըստ նույն շրջանակների, վնասվածք է […]

Տարոնի ունեցվածքի վերաբերյալ դատախազության պատասխանը. Առավոտ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ստուգել, թե ինչպես է ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող երիտասարդ Տարոն Մարգարյանը կուտակել այն ունեցվածքը, որը ներկայացված էր նրա հայտարարագրում, եթե ոչ ժառանգություն է ստացել, ոչ աշխատավարձն է բավարարում, ոչ էլ այլ կղմնակի եկամուտներ ունի: Դատախազությունը պատասխանել է, որ մեղադրանքներն անհիմն են, քանի որ ՀԱԿ-ը հանցանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի