11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատության հրապարակում շարունակվում է աշխարհազորի ստեղծման ստորագրահավաքը /վիդեո/

Ազատամարտիկների նստացույցը Ազատության հրապարակում շարունակվում է: Նրանք շուրջօրյա հերթապահությամբ իրականացնում են աշխարհազորի ստեղծման ստորագրահավաքը: Գրանցվում են բոլոր նրանք, ովքեր “պատրաստ են պաշտպանել հայրենիքը”: Գրանցում են և կանանց, և տղամարդկանց, հաշվի է առնվում նաև մասնագիտությունը: “Միշտ էստեղ մարդ կա: Մենք մեր երկրի հիմքերում ենք ու տեր ենք: Մենք էլի պատրաստ ենք պայքարելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կին […]

Բուդաղյանների փաստաբանը տեղյակ չէ` քննչականի որոշումը հիմարություն որակեց

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ծանոթ չի ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշմանը, որով դադարեցվել է  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի քրեական հետապնդումը: Վերջիններս մեղադրվում էին 2013թ. հունիսի 1-ին Գորիսում Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպով, որի արդյունքում Ավետիք Բուդաղյանը սպանվել էր, իսկ Արտակ Բուդաղյանը վիրավորվել : “Ես պաշտոնապես […]

Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահն ազատ են արձակվել

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քիչ առաջ տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. ՞”Հ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները […]

“Եկեք փորձենք” . Ադրբեջանցի երիտասարդը հայկական եռագույնով շապիկ է հագել եւ լուսանկարվել)

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի  50 երիտասարդներ, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարի շրջանակներում, երկխոսության են գնացել` հանուն խաղաղության: Ծրագիրը կազմակերպել է “Երիտասարդական ակումբների դաշնությունը” /FYCA/  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: “Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպանը ծրագրի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի քարոզչության պատճառով  շատ վատ  կարծրատիպեր են ձեւավորվել հայերի նկատմամբ, […]

Գյումրեցի անօթեւան ընտանիքի երեխաները անգամ ծննդյան վկայական չունեն

“Շիրակ կենտրոնը” հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներիս, անօթեւան եւ աղքատ ընտանիքներ ամեն մի այցից ու տեսանյութի պատրաստումից հետո, թվում է, թե վերջ, այլեւս չենք հանդիպելու նախորդներից առավել ծանր պայմաններում ու անտեսված ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։  Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել խոցելի ընտանիքների ու, ի հեճուկս […]

Արգենտինահայերը պատրաստվում են ցույցերով դիմավորել Էրդողանին

Արգենտինայում բնակվող հայերը պատրաստվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել, փոխանցում է թուրքական Haber 3-ը։ Բուենոս Այրեսի Հայ երիտասարդական միությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել։ Նրանք հայտարարություն են տարածել՝ հայերին կոչ անելով ցույցի դուրս գալ։ “Ժխտողական քաղաքականություն վարող Էրդողանն Արգենտինա է գալիս, որպեսզի Թուրքիայում օլիմպիական խաղեր անցկացվեն։ Բոլոր հայերին հրավիրում ենք […]

Ռուսաստանում այսօր “լռության օր է”` ընտրություններից առաջ

Այսօր Ռուսաստանում “լռության օր է”, որի ընթացքում արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել: Հիշեցնենք, որ վաղը` սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում  Ընտրությունների միասնական օր է: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի ԿԸՀ-ից հայտնել են, որ կիրակի օրը Ռուսաստանի 80 նահանգներում ավելի քան 7 000 ընտրություններ տեղի կունենան` տարբեր բովանդակության ու նշանակության: Ուշագրավ կլինի Մոսկվայի քաղաքապետի ընտրությունը:

Բանդայի գործով մեղադրվող Քյարամ Ամոյանը հիվանդանոցում է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը անորոշ ժամկետով հետաձգել է  “Բանդայի գործով” մեղադրվող ամբաստանյալների դատավարությունը: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից Նրանք մեղադրվում են պաշտոնատար անձանց բնակարաններն ու ամառանոցները թալանելու մեջ: Մեղադրյալներից մեկը՝ Քյարամ Ամոյանը առողջական վիճակը վատթարացել […]

Կարո Եղնուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին` խնդրելով իր ու իր ընտանիքի անվտանգությունն ապահովել

Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ Նախախորհրդարանի եւ “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը Ծածկած շուկայի ճակատային մասում իր նկարը փակցնելու հետ կապված նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանին ու ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Նամակը՝ ստորև։  ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Հովսեփյանին պատճենը`  ՀՀ Ոստիկանության պետ՝ Վ. Գասպարյանին ՀՀ քաղաքացի […]

Սնանկացե՞լ է

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող “Աջակցություն երիտասարդ համալսարանականների” բնակարանաշինության սոցիալական ծրագրի երկրորդ փուլը չի տապալվել եւ չի տապալվելու: Վերջին շրջանում հատկապես քննադատության է ենթարկվում ծրագիրը: Շինարարությունն իրականացնող “Գլենդել Հիլզ”-ը լրատվամիջոցներից մեկով հայտարարել էր, որ ինքը կապ չունի այդ ծրագրի հետ: Սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ շինարարությունը իրականացնում է այդ կազմակերպության դուստր ձեռնարկությունը, մասնավորապես  “Ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի