27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։ Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն […]

Միջմարզային և միջպետական երթուղիներում փոխադրավարձի փոփոխություն առայժմ չի կատարվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է ””Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել  Երևանի քաղաքապետարան։ Միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխության թույլտվությունը տալիս է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։ Նախարարության իրավասության […]

Երեւանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երեւանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով: Ուսումնական, ինչպես նաեւ մշակույթի եւ սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են  ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին: Երեւան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում […]

Պետական բյուջեի ծախսերն ավելացվեցին

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 3,1 միլիարդ դրամով հավելել պետական բյուջեից ֆինանսավորվող գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը:  Պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն հավելյալ եկամուտների հաշվին:  Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ այս փոփոխությունը կատարվում է գազի և դրան հետևած` էլեկտրաէներգիայի սակագների թանկացման պատճառով:

10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրող է սպանվել

Վերջին 10 տարվա ընթացքում շուրջ 600 լրագրողներ եւ բլոգերներ են սպանվել, որոնցից 41-ը` Սիրիայում, 2012-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը: “Իսկապես շոկային է եւ անընդունելի, երբ հարձակումների մեղավորների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում”,-նշել է նա: Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին լրագրողներն իրենք են առաջին անգամ հայտնել իրենց մասնագիտության ռիսկերի […]

Շահութաբեր բիզնես է

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Ներդրումային ծրագրի շրջանակներում ”Կագա գրուպ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու” մասին նախագծին: ՀՀ էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ այս ընկերությունը Կոտայքի մարզում նպատակ ունի ստեղծել ջերմոցային տնտեսություններ մոտ […]

ՀՀԿ գործադիր մարմինը հնարավոր է քննարկի պատգամավորի թեկնածուի հարցը

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Օրակարգում ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր են: Արդյոք քննարկվելու է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուի հարցը՝ Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չբացառեց: “Առայժմ ոչ մի ֆորմատով հարցը չի քննարկվել: Եթե քննարկվի, անպայման հանրությանը տեղյակ կպահվի”,-ասաց նա:  Հիշեցնենք, որ Վահե […]

Սեյսմիկ իրավիճակը Հայաստանում

Ս.թ. հուլիսի 11-ից մինչեւ 17-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից  1-ը (4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ը` (3-ից մինչեւ 5 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի, իսկ 1-ը` (3 բալ ուժգնությամբ) Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են: Հուլիսի 11-ին Թուրքիայի […]

Պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել Հրաչյա Հարությանի դեպքը /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանից իմանալ, թե ինչ է անում ԱԳ նախարարությունը ՌՌ-ում ձերբակալված վարորդ Հրաչյա Հարությունյանին որևէ կերպ օգնելու համար:  Նախարարը նշեց, որ դա իր ոլորտը չէ: ”Գիտեմ ընդհանուր տեղեկատվությունը, գիտեմ, որ ինչ-որ բան արվում է, բայց տեղյակ չեմ”,-ասաց նա: ՀՀ փոխոստիականապետ Արթուր Օսիկյանից հետաքրքվեցինք, թե հնարավոր […]

Գինը բարձրանում է, իսկ որակը…

Հասարակական տրանսպորտի և տաքսիների թանկացումը գոնե իր հետ պետք է բերի դրանց սպասարկման որակի բարձրացմանը: “Քաղաքացիական դիրքորոշում” հկ նախագահ Գևորգ Դոստուրյանն այսօր “Հենարանում” լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տրանսպորտի որակի բարձրացման համար առաջին հերթին խիստ վերահսկողություն է անհրաժեշտ: “Խնդիրները շատ են` կանգառից դուրս կանգնելը, ավել ուղևորներ վերցնելը, տեխ և բուժզննման հարցը, տաքսիների դեպքում` անօրինական տաքսիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի