21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արտաքին պարտքն ավելացել է, իսկ իշխանությունները…

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿԿ-ի  անունից ողջունեց քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պայքարում են սոցիալական արդարության համար: ՛՛Մենք ողջունում ենք Ազատության հրապարակում հավաքվող ազատամարտիկներին, փակ շուկայի վերակառուցման և ապօրինի այլ շինարարությունների դեմ պայքարող քաղաքացիներին, Տիգրան Առաքելյանի ազատության համար պայքարողներին՛՛,-նշեց Զորաբյանը:

՛՛Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է  գալիս հրապարակ: Դրա վառ ապացույցը համաքաղաքացիական պայքարն էր տրանսպորտի գնի թանկացման դեմ: Ցավոք վարչախումբը, առաջնորդվելով մի քանի պաշտոնիա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել են քաղաքացիական նախաձեռնությունների դեմ: Տեսնելով, որ ոստիկանության ճնշումներ արդյունք չեն տալիս, Սերժ Սարգսյանի ռեժիմը դիմում են ստոր մեթոդների՝ կազմակերպելով բանդաների հարձակումներ,  դաժան ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների՛՛: 

ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ավելացել է երկրի արտաքին պարտքը՝ հասնելով 4.3 միլիարդ դոլարի: ՛՛Արտագաղթը դարձել է մեր պետականության ազգային անվտագության համար լուրջ սպառնալիք: Համարժեք քայլեր անելու փոխարեն իշխանությունը զբաղված է իր մերձավորների համար գերշահույթ ապահովելով՛՛,-շեշտեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ