22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանը ընտրել է մի ճանապարհ, որը երկրին մոտեցնում է Եվրոպական Միությանը”

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն ստորագրել են  համագործակցության հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ: Ներկայացնելով հուշագրի նպատակը՝ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների […]

Պաշտոնական ընթրիք՝ ՀՀ նախագահի պատվին Լեհաստանում

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ […]

17-ամյա աղջիկն կախվել է` ավարտական երեկոյից վերադառնալիս բռնության ենթարկվելուց հետո

Ուրալում քրեական գործ է հարուցվել` անչափահաս աղջկա ինքնասպանության գործով, որին կախված են գտել գետի վրայով անցնող կամրջից: Մահից առաջ նրան բռնաբարել են: Աղջկա վրա հարձակվել են, երբ նա վերադառնալիս է եղել բարեկամուհու ավարտական երեկոյից:  17-ամյա աղջնակը կախվել է սեփական ջինսից: Այն մասին, որ նրա նկատմամբ սեռական բռնություն է գործադրվել, պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Ոստիկանության […]

Օֆշորային սկանդալի տարօրինակ կողմերը

՛՛Ես դատավոր չեմ, ծանոթ եմ բոլոր մեկնաբանություններին, բայց ակնկալել որ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը և բլորը դրան կհավատան, անհնար է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին: Վարդանյանը նշեց, որ տարօրինակ բաներ […]

Ներքաղաքական կյանքում վարդագույն պրոցեսներ,արտաքին դաշտում՝ պատերազմի սպառնալիք

“Ազգային ժողովրդավարական դաշինք” կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը արդեն չի վստահում այլ պետությունների՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը: Այսօր  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ արեց. ”Ժամանակն է, որ հայ ժողովուրդը խելքի գա, ու զգա ում հետ ինչ հարաբերությունների մեջ է և ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև վերջ ի վերջո Ղարաբաղյան պատմությունն էլ այն […]

Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Այսօր թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, թմրամոլների թիվն ավելացել է: Միակ երկիրը, որտեղ այդ աճը կանգ է առել, Շվեդիան է: Հայաստանում թմրամոլների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 4332 է: Սակայն սրանք միայն այն թմրամոլներն […]

Արտակարգ պատահար Սյունիքում

Երեկ ուշ  երեկոյան արտակարգ պատահար է գրանցվել Սյունիքի մարզում: Ողջի գետի վարարման պատճառով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում երկու կամուրջ է փլուզվել: Դրանք Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Բնակավայրը մտնում է Լեռնաձորի գյուղի վարչական սահմանի մեջ: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը այս պահին կտրված չէ արտաքին աշխարհից, գործում է հետիոտն […]

Ինչպես են թմրամոլ դառնում

Այսօր թմրամոլության դեմ պայքարի օրն է: Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ թմրամոլ դառնալու պատճառները բազմաթիվ են`անձնային առանձնահատկություննը, մանկականությունը, իրական կյանքի հաճույքներից ոչ բավարար չափով հաճույք ստանալը: “Մարդը ձգտում է հաճույքի և կախում է ստանում այդ ամենից: Սթրեսները ևս մեծ դեր են խաղում. կա մարդկանց այդպիսի պումբ, որը փորձում է փախչել խնդիրներից այլ միջոցներով: […]

Թուրքիայում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը /վիդեո/

Չորեքշաբթի գիշերը կրկին հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` շարունակելու հակառակավարական ցույցերը` ոստիկանության հսկողության տակ, տեղեկացնում է “Hurriyet Daily News”-ը: Նախօրեի երեկոյան ցուցարարները հավաքվել են հրապարակում, որպեսզի հայտնեն իրենց դժգոհությունը մի ոստիկանի ազատ արձակման կապակցությամբ, ով մեղադրվում է ցուցարարի սպանության մեջ: Նմանատիպ ակցիաներ են կազմակերպվել նաեւ երկրի այլ քաղաքներում: Նշվում է, որ այս անգամ […]

ԵՄ, թե Մաքսային միություն

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ   արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  Եվրախորհրդում ունեցած ելույթին, որտեղ նախարարը չի խոսել ԼՂ հարցի մասին: Դա սխալ է դիտարկվել Հայաստանում և արտգործնախարարի վերադարձից անմիջապես հետո նրան հարց է տրվել, ինչու եվրոպական բարձր ամբիոնից չի ներկայացվել մեզ համար շատ կարևոր հարցը: Արտակ Դավթյանի հավաստմամբ` Էդվարդ Նալբանդյանը տվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի