21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Էդուարդո Էռնեկյանը նշանակվեց բարի կամքի դեսպան

Այսօր սեպտեմբերի 13-ին Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց ԱԶգային բարի կամքի դեսպան:

“Ես շատ ուրախ եմ,  ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու  և իմ դիքն օգտագործելով ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը”,-իր խոսքում նշեց Էդուարդո Էռնեկյանը:

“ՄԱԶԾ”-ի համար մեծ պատիվ է նշանակել պարոն Էդուարդո Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան: ՄԵնք  ունենք հաջողված գործընկերության փորձ պարոն Էռնեկյանի հետ”,-հայտնեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդիան:

Էդուարդո Էռնեկյանի կողմից համաձայնագրի ստորագրումից հետո Քլեր Մեդիան ՄԱԿ-ի կողմից հուշանվեր հանձնեց գործարարին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ