18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հեղինեն ինչ գիտի՝ ինչով են դա ուտում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը համոզված է, որ հասունանում է այն պահը, երբ անգամ իշխող ՀՀԿ-ում, առայժմ չերեւացող, բայց դժգոհություններ են լսվում: Ըստ պատգամավորի, 2  օր առաջ, ԱԺ-ում փակ քննարկմանը, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու էին եկել բոլոր ՀՀԿ-ականները:

“ Պատճառը հստակ է՝ նրանցից ոչ մեկը չգիտի՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում, ինչ պայմաններում է Սերժ Սարգսյանը արել այդ հայտարությունը: Կան վերսիաներ, բայց այն, որ տեղեկություն չունեն՝ հստակ է: Նույն օրը, նույն ժամերին, Սերժ Սարգսյանի հայտարություններին հակասող հայտարություններ էին անում հենց ՛՛Հանրապետականները՛՛”,-ասաց նա:

 ՀԱԿ խմբակցության քարտուղարը համոզված է, որ Սերժ Սարգսյանը միայնակ է քայլեր անում, ՛՛մենակ է հայտարարություն անում, որի մասին քաղաքական էլիտան կամ քաղաքական ուժերը տեղեկություններ չունեն: Հեղմինեն /խոսքը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի մասին է-հեղ. / ինչ գիտի, ՛՛Դաշնակցությունը՛՛ ինչ գիտի.. ես ոչինչ չգիտեմ: Ի՞նչ է մաքսայինը, ինչո՞վ են դա ուտում… Սա է իրականությունը: Զարմանում եմ, որ մեկնաբանություններ են անում”,-ասաց Մանուկյանը:

Վերջինիս խոսքով, Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն շոկի մեջ են, որովհետեւ չգիտեն ինչ է լինելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ