22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետը կծանոթանա առաջարկներին

Քաղաքացիներին Երեւանի զարգացման ծրագրերում ներգրավելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած հերթական ծրագրի՝ առաջարկությունների տաղավարների տեղադրման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Այս օրերին հատուկ տաղավարներ են դրվել նաեւ Նուբարաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն վարչական շրջանների կենտրոնական վայրերում։ “Հետաքրքիր արդյունքներ ենք ակնկալում։ Ակնկալում ենք նաեւ քաղաքացիների ակտիվացում, քանի որ սա առաջարկություններ հղելու հեշտ եղանակ է. որեւէ մտահղացում […]

Ընտանիքում արդարությունը մեր հայրն է իր վրա վերցնում. Աղվան Հովսեփյանի եղբայրը` եղբոր մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի խոսքով`  եղբայրը և որպես ավագ եղբայր, և որպես ՀՀ գլխավոր դատախազ, օժտված է շատ դրական հատկություններով: ”Նա շատ խիստ անձնավորություն է, սակայն ընտանիքում արդարությունը մեր հայրն է իր վրա վերցնում”,- Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Ռուբեն Հովսեփյանը: 

Ադրբեջանի “սեւ ցուցակում” հայտնվածները պետք է ներողություն խնդրեն

Lenta.ru-ի փոխանցմամբ` այն արտասահմանցիները, ովքեր Ադրբեջանում “պերսոնա նոն-գրատա” են հայտարարվել ԼՂ այցելելու պատճառով, կարող են հանվել “սեւ ցուցակից”,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաեւը: Նա նշել է, որ Ադրբեջան մուտք գործելու արգելքը վերացնելու համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքացիները ներողություն խնդրեն: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ “սև ցուցակում” հայտնված անձանցից մի քանիսն արդեն դիմել են՝ […]

Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի բոյկոտել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա կառավարության նիստերին հարգելի պատճառով չի մասնակցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ՎՊ-ից: ”Պարոն Զաքարյանն այս պահին աշխատանքային այցով մեկնել է արտերկիր` մասնակցելու Ղազաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարին: Իսկ այժմ աշխատանքային այցով գտնվում է Աբու-Դաբիում, որից հետո կմեկնի կարճատև […]

Դատախազը հանեց պիջակը` “թողեք գնամ տուն” /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնեց նաեւ լրատվամիջոցներին: Aravot.am-ի փոխանցմամբ` թե ո՞վ պետք է փոխարինի իրեն, արդյոք որեւէ մեկի թեկնածությունն առաջարկե՞լ է՝ հարցերին Ա. Հովսեփյանը պատասխանեց, որ առաջարկում է հանրապետության նախագահը: Նա նաեւ ասաց, որ դեռ հնարավորություն կունենանք իրեն տեսնելու: […]

“Թալանի մասին դեռ կխոսեն ” /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեցին, թե մտավախություն չկա, որ հաջորդ տարվա բյուջեն ևս հնարավոր է մսխվի:  ”Մենք հիմա խոսում ենք պետական բյուջեի նախագծի մասին, թալանի մասին մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու, այդ մասին Վերահսկիչ պալատն է վերլուծություն ներկայացնում, ստուգող մարմինն է ներկայացնում: Ես ստուգող մարմին չեմ, այն մարդը չեմ, որ […]

” Գրանտ են լափում…”. “Փակ շուկայում” կբնավորվեն /վիդեո/

Քիչ առաջ Մաշտոցի պուրակից մեկնարկեց “Փրկենք հուշարձանները օլիգարխից” նախաձեռնության երթ-ակցիան՝ ի պաշտպանություն Երեւանի թիվ 1 շուկայի: Henaran.am-ի հետ զրույցում շարժման աջակից Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ համոզված է տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ի վերջո տեղի կտա համաժողովրդական պահանջին: “Մոտ օրերս ակցիայի մասնակիցները կբնավորվեն շուկայի տարածքում եւ թույլ չեն տա, որ շինարարությունը շարունակվի”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ, […]

Հոգեբուժարանն այրվել է. 37 հոգի մահացել է

Նովգորոդի շրջանում հոգեբուժարան է այրվել, ինչի արդյունքում մահացել է 37 հոգի: Այս պահի դրությամբ հաջողվել է փլատակների տակից հանել զոհվածներից 17-ի դին: Հրդեհի ժամանակ մահացել է նաեւ հոգեբուժարանի 46-ամյա հավաքարարը, ով փորձել է փրկել հիվանդներին: Կինը ուներ 4 երեխա: Նախնական տեղեկություններով` հրդեհի պատճառ է դարձել հիվանդներից մեկի անզգուշությունը:  Հրդեհի պահին հոգեբուժարանում եղել է 60 հոգի, […]

Ֆրանսիան խրախուսում է Սերժ Սարգսյանի այդ քայլը /վիդեո/

ՍԵրժ Սարգսյանի Մոսկվայում Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունը բոլորովին էլ ”սառը ցնցուղ” չի եղել Ֆրանսիայի համար: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: “Մենք հասկացանք, որ Հայաստանը ցանկանում է շարունակել իր համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ոլորտներում և ձևաչափերում: Մեզ բնականաբար գոհունակություն է պատճառում Հայաստանի որդեգրած վճռականությունը շարունակել երկխոսությունը եվրոպական կառույցների հետ գործընթացում”,-ասաց դեսպանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված