29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ում է անհանգստացնում /վիդեո/

“Փակ շուկայի” ճակատագիրը առաջին հերթին անհանգստացնում է ճարտարապետներին: Henaran.am-ին ասաց ճարտարապետների միության նախագահը: Մկրտիչ Մինասյանը բացատրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում մշակութային հուշարձանը և մատնացույց արեց Երևանի N1 կամ փակ շուկա նախագծի ճարտարապետական առանձնահատկությունները: “Գրիգոր Աղաբաբյանը, որը Երեւանի ճարտարապետն էր 10 տարի, շատ գեղեցիկ կառույցներ նախագծեց և Գրիգորի Գարեգինովիչը մի նոր առաջընթաց արեց թամանյանական դպրոցում […]

Սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ… հրաժարական հո չե՞ն պահանջելու

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հրաժարականը չի պահանջում այն բանից հետո, երբ նա քաղաքացուն “ոչխար” է անվանել: ”Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձևով”,-պատասխանեց պատգամավորը` նշելով, որ  նման բան չի լսել, բայց ”Դատապարտելի է, եթե նման բան է […]

Մարքսիստի հորդորը Աշոտյանին /վիդեո/

“Ես ասել եմ` ազգը որեւէ կուսակցության չի պատկանում : Մարքսիզմը ազգի կուսակցական պատկանելությունը չի ընդունում: Ազգը միասնական, մոնոլիտ, պատմակենսաբանական կատեգորիա է”,-Henaran.am-ի  հետ զրույցում ազգ բառի սեփական սահմանումը տվեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Հայաստանի թիվ մեկ մարքսիստը ազգի գաղափարը կապեց երիտասարդության, մասնավորապես ուսանողության խնդիրների հետ` անցում կատարելով ուսման վարձվճրների թանկացմանը:  “Ես կրթության նախարարին հորդորում եմ՝ […]

Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

՛՛Ըստ պայմանավորվածության` արտգործնախարարը ներկայացրեց պրոցեսների ընթացքը  և հասցրեց  մոտ հինգ պատգամավորների հարցերին պատասխանել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց և նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած փակ հանդիպման մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե […]

Վթար նախագահականի մոտ /վիդեո/

“Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը” նախաձեռնող խումբը, երբ բողոքի ակցիա էր անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ, փոքրիկ վթար տեղի ունեցավ: “Վազ 2106” մակնիշի ավտոմեքենան բախվեց տրոլյեբուսին: Չնայած ոստիկանների բազմաթիվ լինելուն, կողմերը “հաշտության” դաշն կնքեցին ու հեռացան:  Դիտեք նաեւ տեսանյութը: 

”С кем бог не шутит”

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվում է մեկնաբանել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը:  ”Ինձ տվեք հարցեր, որոնց ես կարող եմ պատասխանել, դա իրավաբանների գործն է”,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խաչատրյանը: Henaran.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի  այն հայտարարությանը, թե Սյունիքի […]

Մրցույթ կհայտարարվի “Հյուսիս-հարավ”-ի կառուցապատման համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի/ԱԶԲ/ Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի փոխառության գործառնությունների վարկային գծով ղեկավար  Բհիմանտարա Վիդյաջալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես “Հյուսիս-հարավ” ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: ԱԶԲ-ն ծրագիրը ֆինանսավորում է 500 միլիոն դոլարի չափով։ Այդ գումարով կկատարվի “Հյուսիս-hարավ”-ի Աշտարակ-Լանջիկ-Գյումրի […]

Ո՞վ մնաց Սերժ Սարգսյանի դեմ /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիան էր կազմակերպվել “Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը” նախաձեռնող խումբը: Նկատենք, որ այս անգամ ավելի շատ էին լրագրողներն եւ ոստիկանները, քան ակտիվիստները: Գյումրիի “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ խաղաղ երթ են կազմակերպելու դեպի Եվրամիության հայաստանյան նստավայր եւ հանձնելու նամակ: Նամակում կոչ է արվում Եվրամիությանը, […]

Կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ. Շարմազանով

Ներկայացնում ենք այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած ելույթը : ՛՛Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար: Առաջին, կողմերը հայտարարեցին, որ […]

Սերժ Սարգսյանը կորցրել է իրավիճակի նկատմամբ որևէ վերահսկողություն. Արամ Մանուկյան

Ներկայացնում ենք ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյաի հայտարարությունը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՛՛Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ հասարակությունը ականատես եղավ արտառոց գաղտնիության պայմաններում տեղի ունեցած մի շարք՝ մեր երկրի համար ճակատագրական  իրադարձությունների. Հայ – թուրքական արձանագրությունների ստորագրում. Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ. Միացյալ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ հայտարարություն. Գազի գնի բարձրացումներ (մինչև հիմա մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի