11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պիտի որ մի բան ստացվի. եկեղեցու ներքին հակասություններից /վիդեո/

”Ով ա բարձրացրել, իրեն պիտի հարցնեք”,-այսօր Մայր Աթոռ Սուրջ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ սրբազան Կճոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ելույթում հնչեցրած մտահոգությունների մասին: 

”Իմ կարծիքը ժողովին մասնակցելն է”,-ասաց Սրբազանը:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք այս ժողովը կօգնի կարգավորել հայ առաքելական եկեղեցու ներսում գոյություն ունեցող հակասությունները, Արարատյան թեմի առաջնորդը պատասխանեց. ”Ինչ հակասություններ”: Դիտարկմանը, որ Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի առիթով չափազանց կոշտ նամակ է հղել կաթողիկոս Գարեգին 2-րդին, նա արձագանքեց, որ Մայր Աթոռն այդ մասին հաղորդագրություն էր տարածել և ինքը համակարծիք է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմաիծնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանը մեր այս հարցին ի պատասխան ասաց, որ հակասություններ բոլոր ժամանակներում եղել են: Իսկ արդյոք այս ժողովում կլուծվեն այդ հարցերը, նա արձագանքեց. 

”Այդ հարցերի մասին կարող են խոսվել , կարող են ոչ”:

Հիշեցնենք, որ վեց դար ընդմիջումից հետո այսօր Մայր Աթոռում մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ