02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ շատ նավթեր են հոսելու

 Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ փաստեց, որ ընտրությունն անցել է լուրջ խախտումներով: Փաստացի ալիևյան  “այգերով ընտրությունը” (Արևմտյան Սամոայում ընտրությունների ժամանակ ավագները քվեարկում են բոլորի փոխարեն), որքան էլ նավթահոտ դեմոկրատիայով փորձվեր ներկայացվել իբրև միջազգային ստանդարտներին համապատասխան, այնուամենայնիվ, թե ինստիտուցիոնալ, թե գաղափարա-արժեհամակարգային տեսանկյունից այնքան հեռու էին ազատ ու […]

Արտահանումը կապահովագրվի

ՀՀ-ում կհիմնադրվի արտահանման ապահովագրական կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: Ընկերության ընդհանուր կապիտալը սահմանվեց 1,950,000.0 հազար դրամ: Հարցը զեկուցող Էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա մեր արտահանման քաղաքականության կարևորագույն օղակն է:

Ազատվեց աշխատանքից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց աշխատանքից ազատել Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին: Հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ չնշելով, թե արդյոք սեփական դիմումի համաձայն է Նունե Խաչատրյանն ազատվել աշխատանքից:

Պատգամավորներին չեն հարգում . մերոնց էթիկա են սովորեցնում կանադացիները

Այսօր, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի հետ համատեղ խորհրդարանական լսումներ է կազմակերպել ՛՛Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները՛՛ թեմայով: Պատգամավորի վարքագծի կանոնների նպատակն է արմատավորել պատգամավորների վարքագծի բարձր չափորոշիչներ և այդպիսով ամրապնդել ԱԺ-ի նկատմամբ […]

Խաչիկը չէր վառի Զարուհուն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Զարուհի Փոստանջյանին ուղղված  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հայտարարությանը: “Գուցե Խաչիկ Ասրյանի արձագանքը Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան հայտարարությանը՝ զգացմունքային է եղել, սակայն՝ ճանաչելով Խաչիկին, վստահաբար պնդում եմ, որ նրա խառնվածքին հարիր չէ բռնություն գործադրելը կամ հրահրելը”,-գրել է Սուրենյանցը:

Որքանով է բյուջեն սոցիալական

”Ամենակարևոր երկու նախագծերը բյուջեի նախագծում աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն է: Մոտավորապես շուրջ 90 միլիարդ դրամի կարգի լրացուցիչ հատկացումներ 2014թ. բյուջեի նախագծով նախատեսված են աշխատավարձերի և կենսաթոշակների չափերի բարձրացման համար”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հարցին, թե կարելի է ասել, որ 2014 թվականի բյուջեն սոցիալական է և բավական խնդիրներ կլուծվեն, […]

Զարուհի Փոստանջյանը խնդրում է պաշտպանել իրեն ՀՀԿ-ական 4 պատգամավորներից

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նամակով է դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում մասնավորապես ասված է. ”Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ: Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ […]

Վասակը հիշեց Վանոյին/վիդեո/

“Վանոյի ամենամոտ մարդկանցից ա Վասակը”,-բազմամյա խմբագիր Վասակ Դարբինյանին ներկայացնելով` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Հրապարակ” թերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Հանդիպման ներկաները խնդրում էին ինչ-որ պատմություն հիշել կապված Վանո Սիրադեղյանի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացումներին կհետևե՞ն թանկացումները

2014 թվականին նախատեսվում է կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում: Henaran.am-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք այս դեպքում հնարավոր է սպառողական զամբյուղի նվազագույն միավորն էլ բարձրանա, այսինքն` ավելացումներին հետևեն թանկացումները: Նախարարը նշեց, որ այդ հաշվարկները, վերլուծությունները, գնահատումները կատարված են: ”Կառավարության քաղաքականության ներքո հաշվի են առնվում նաև գնաճային ճնշումները` տարբեր կոմպոնենտներով պայմանավորված, դրա համար […]

Պաշտոնյաները միջնորդում են Կոմայգում կանգնող Մաշայի, Սաշայի, Լիզուլիկի համար …

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը անդրադարձել է “Կոմայգու” գիշերային տարօրինակ կյանքին եւ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը: Henaran.am–ը մինչ ՄԻՊ-ի դիմումը, ավելի վաղ տեղեկացրել էր, որ  քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ հերթապահություն են սահմանել Կոմայգու տարածքում: Մեզ հետ զրույցում հերթապահողները պատմեցին, որ կարգի են բերում այդտեղ կանգնողներին` փորձելով հնարավորինս մաքրել տարածքը : Չենթարկվողներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի