02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Անվադողերի դանակահարումը՝ հատուկ մեսիջ էր”

Այսօր “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամները  իրենց իրազեկող ակցիան իրականացրել են Մաշտոցի պուրակից մինչև “Նախախորհրդարան”-ի գրասենյակ:Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ իրազեկման ընթացքում շարժման անդամներին Մաշտոցի պուրակից սկսած սկսել են հետապնդել մոտ 50 կարմիր գլխարկով երիտասարդներ, որոնք “անկասկած” ԱԺ պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի աջակիցներն են.”Հետապնդեցին մինչև Հյուսիսային պողոտա, որտեղ արդեն ոստիկանները պատ […]

Արմինկան հերքում է. ՄԵԼ-ը աղանդավոր աստղերի դեմ նոր փաստեր է հավաքում /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը այսօր Henaran.am-ի հետ զրույցում խոսեց իրենց շարժման կողմից հրապարակված աղանդավոր աստղերի ցուցակի և դրանից հետո առաջացած տարաբնույթ խոսակցությունների մասին: ՄԵԼ-ը հրապարակավ ներողություն խնդրեց որոշ աստղերից, ովքեր բավականին ցավոտ էին ընդունել այդ տեղեկատվությունը և անգամ պատրաստ էին դատական պրոցես սկսել երիտասարդական կազմակերպության դեմ: “Հանցագործը ասու՞մ է՝ ես հանցագործ եմ, իսկ […]

Նախարարը կանխեց ինքնասպանությունը

 Ըստ Shamshyan.com –ի ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկարարների հետ կարողացավ բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի 32-ամյա տղամարդը իրեն Դավիթաշենի կամրջից ցած չնետի: Նախարարն այդ տղամարդուն, ում անունը՝ ըստ տեղեկությունների, Վարդան է, կարողացել է հետ բերել կամրջից եւ իր ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել է ԱԻՆ վարչական շենք: Տղամարդն այդ ծայրահեղ քայլին դիմել էր, […]

Համբարյանը` փոխոստիկանապետ

Henaran.am-ի տեղեկություններով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբաղ Համբարյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:  Henaran.am-ը փորձեց ոստիկանության գնդապետից ճշտել տեղեկությունը:  “Ես տեղյակ չեմ, համենայնդեպս նման բան չկա: Ես այս պահին իմ աշխատավայրում նստած աշխատում եմ”,-ասաց նա: Անուբաղ  Համաբարյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել: “Կներեք, ցտեսություն ձեզ”,-եզրափակեց նա: Հիշեցնենք, երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր […]

Երբեմն կյանքը ընդհատվում է նաև սեփական ցանկությամբ/վիդեո/

Բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժիշկ-անեսթեզիոլոգ Էմիլ Վարդապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձավ արտասահմանյան մի շարք երկրներում կիրառվող, անեսթեզիայի չափաքանակի ավել օգտագործմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին իր իսկ ցանկությամբ կյանքից զրկելու պրակտիկային: “Լինում են դեպքեր, որ միգուցե այդպես ընտրելը՝ կյանքի ավարտի ճանապարհը, ինչ-որ չափով հիմնավորված է, բայց սա բավականին դժվար որոշում է, ով գիտի […]

Ինչ կա, որ դուռը համբուրեց. Հովսեփյանը՝ դատախազության ՛՛հեղափոխական՛՛ անցուդարձից

Նախկին գլխավոր դատախազի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը չի կարծում, թե Աղվան Հովսեփյանի հրաժեշտը, մասնավորապես դատախազության դուռը համբուրելը պետք է քննադատել: ‘’Ի՞նչ կար այդտեղ քննադատելու: Ոչ մի զգացմունքի պոռթկում չկար: Մարդը 40 տարի աշխատել է այդ հիմնարկում: Քննադատում են նրանք, ովքեր պետական մտածելակերպ չունեն’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը: Հովսեփյանն ասաց՝ չի հետաքրքրվում դատախազությունում տեղի ունեցող ՛՛կադրային […]

Գրողների միությունը կդարձնի ըմբոստ

Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, որ Էդվարդ Միլիտոնյանին կարելի է համարել  ընտրված  նախագահ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածու՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան եւ Դավիթ Սարգսյան:  “Իհարկե, որոշ շրջանակների ձեռ է տալիս Միլիտոնյանը, բայց բամբասանքների չեմ հավատում, որ ընտրված  նախագահ է: […]

Ինչ անել` նարկոզի բացասական հետեւանքներն արագ վերացնելու համար. մասնագետի խորհուրդները

Հոկտեմբերի 16-ը Անեսթեզիայի համաշխարհային օրն է: Հենց այս օրը 1846 թ.առաջին անգամ Բոսթոնի համալսարանում էթերային անզգայացում է կատարվել` հեռացվել է պարանոցի վրա գտնվող ուռուցք: Հետաքրքրական է, որ առաջին անգամ անզգայացում իրականացնողն ատամնաբույժ է եղել: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, “Շենգավիթ” ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժանմունքի […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

“ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:  Իր գոյության բոլոր ժամանակներում մամուլը եղել է հասարակական տրամադրությունների առաջին ցուցիչը: Այսօր հասարակությունն ավելի զգայուն է ու ակտիվ, ավելի արագ ու անմիջական է արձագանքում իրադարձություններին ու երեւույթներին: Եվ դրանում բավականին մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը:  Որպես ազատ խոսքի ու բազմակարծության ամբիոն եւ քաղաքացիական հասարակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի