02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավելի վատ բան Հայաստանի հետ չէր կարող լինել

 Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ եվրակառույցների կողմից Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է և դա բնականաբար պայմանավորվում է Մաքսային միությանը միանալու հայտարարությամբ.

” Սակայն եվրոկառույցներում նման բաները լինում են մի քանի մակարդակներում: Դեռ հարկավոր է վերլուծել, դիտարկել հարցը մի քանի տեսանկյուններից “:

Քաղաքագետի դիտարկմամբ` “Եվրոպական կառույցների մի մասը նեղացկոտ կեցվածք է ընդունել սակայն այն մասը, որը հակված էր ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Վիլնյուսից հետո կսկսեն նոր ծրագրեր մշակել կարժաժամկետ կամ միջնաժամկետ”:

Սերգեյ Մինասյանը կարևորում է Հայաստան-Եվրամիություն հարբերությունները և գտնում, որ դրանք կարգավորելու համար անշուշտ ճանապարհներ կգտնվեն: Հայաստանը դեռ չի միացել Մաքսային միությանը և դեռ անհայտ է այս մասին հայտարարությունը ինչ ընթացք կստանա.

”Ստիպել Հայաստանին, որ նա անի նման հայտարարություն առաջնահերթ միտված էր կանխել Վիլնյուսում ասոցացման պայմանագրի նախաստորագրմանը”,-նկատեց քաղաքագետը:

“Արտաքին քաղաքականության առումով Հայաստանի հետ ավելի վատ բան, քան այն ինչը եղավ սեպտեմբերի 3-ին չի կարող լինել”,-հավելեց Սերգեյ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ