21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանները սպանել են 13-ամյա տղային

Կալիֆոռնիայի Սանտա-Ռոսա քաղաքում տեղի շերիֆի օգնականների կողմից սպանվել է 13-ամյա երեխա: Վերջինս ստացել է 7 վնասվածք, որոնցից 2-ը` մահացու: Այս մասին հայտնել է քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը:

Դիահերձումը ցույց է տվել, որ 13-ամյա Էնդի Լոպես Կրուսը մահացու վնասվածք է ստացել կրծքի աջ հատվածում և ձախ կոնքին: Երեխայի վրա կրակել է 24տարի շերիֆի գրասենյակում գործող աշխատակիցը:

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, երբ տղան վերադառնալիս է եղել դպրոցից` ձեռքում ունենալով խաղալիք ավտոմատ: Տնից 500 մետր հետավորության վրա երեխային նկատել են շերիֆի օգնականները, որոնք հետևել են երեխային: Տղային մոտենալուց հետո նրանք իջել են մեքենայից և թաքնվել մեքենայի դռների ետևում:

Շերիֆի օգնականների հավաստմամբ, նրանք մի քանի անգամ կոչ են արել իջեցնել ավտոմատը, սակայն, ինչպես իրենց է թվացել, երեխան փորձել է բարձրացնել ավտոմատ: Այդ պահին հնչել են կրակոցներ, երեխան մահացել է տեղում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ