21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հակոբյանը Փոստանջյանին ասել է

՛՛Ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել: Իմ գործունեության հետ բացարձակ կապ չուներ՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց  ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը իր գործունեության հետ էր կապված:

Փոստանջյանը նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ էլ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը մի քանի ղեկավար է  ունեցել, և իրենց կուսակցությունում բազմակարծությունն է տիրում:  

՛՛Ռուբիկ Հակոբյանն իմ ավագ ընկերն է, և նա ասել է, որ ամեն ձևով աջակցելու է, որ այս պատասխանատվությունը ես հնարավորինս կարողանամ իրականացնել, որ մի խնդիր չկա, ոչ մի արտառոց բան էլ չկա՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ