05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլը պետք է ապացուցեր…վտանգ կա

՛՛Ինձ համար անըդնունելի է՝ որևէ մեկը՝ լինի Փաշինյանը, թե ով, գնահատի՝ ով է ընդդիմություն, թե ոչ, թող նախ նայի իրենց խմբակցությանը՛՛,-ԱԺ-ում ճեպազրույցներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ուղղված մեղադրանքների մասին:

՛՛Ինչու է պարոն Փաշինյանը օրենքի քննարկման ժամանակ անդրադարձել ՛՛Դաշնակցությանը՛՛, պարոն Մինասյանն ասել է՝ ովքեր դեմ են այս օրենքին, պոպուլիզմով են զբաղվում, Նիկոլ Փաշինյանը պետք է արադարցներ իրեն, ասեր, որ լուրջ քաղաքական գործիչ է, և իրեն թույլ է տվել անդրադառնալ ՛՛Դաշնակցությանը՛՛,-բացատրեց Վարդանյանը: Հիշեցնենք, որ խոսքը ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավրձի բարձրացման՛՛ մասին օրենքի նախագծի մասին է:

Վարդանյանը նշեց, որ այս նախագիծը ՀՅԴ-ի վերջին տարիների ծրագրերից է և  սրա վերաբերյալ քննարկումները սկսվել են այն ժամանակ, երբ ինքը դեռ նախարար էր: ՛՛Վերջին վեց տարում պետական բնագավառում ոչ մի լումա աշխատավարձ չի բարձրացվել՛՛,-շեշտեց Վարդանյանը:

Կրկին անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց. ՛՛Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին և իրեն նախկին շրջապատին, ընդդիմությանը, միշտ էլ վտանգ կա, որ կարող է  չարաչար սխալվել: Սա հենց այդ դեպքերից է, և իմ ընկերական խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով կոչված է զբաղվել, ուրիշի վրա քար չգցել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ