15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու, փոխանցում է apa.az-ը: Կարճատեւ այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարկ է նշել, որ  նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։ 

Կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է ՛՛Երկրի իրավիճակը՛՛ շարքից հերթական զեկույցը՝ ՛՛Կոռուպցիան Հայաստանում՛՛ վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն  այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի […]

Lուրջ պաշտոններ զբաղեցնող անձինք ազատվելու են համակարգից

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առաջիկայում  լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, առայժմ չեն կիսելու կոմիտեն՝ առանձանցնելով մաքսային եւ հարկային տեսչությունները: Փոխարենը, երկար քննարկումներից հետո որոշվել է փոխել որոշ չինովնիկերի: Մասնավորապես լուրջ պաշտոններ զբաղեցնող անձինք ազատվելու են համակարգից կամ “ռակիրովկա” են արվելու:

Նախագահի որդին ձերբակալվել է

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:

Հնարավոր է մերկասառույց

Հոկտեմբերի 20-ին առայժմ կպահպանվի ամպոտ եղանակը, ամենուրեք դեռ հնարավոր են տեղումներ, լեռներում` ձյուն, Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Իսկ առատ տեղումներ են սպասվում արդեն միայն Սյունիքում և Արցախում: Եվ գիշերը, և ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հարավային շրջաններում նվազումն ավելի զգալի կլինի` մոտ 8 աստիճան: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային ավադողերով:  Եղանակը Երևանում: Հոկտեմբերի 20-ին […]

Դերասան՝ Վարդան Պետրոսյանը վիրավորների մեջ է

Երեկ ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական […]

Գրողների միությունը նոր նախագահ ունի

Երեկ Հայաստանի գրողների միությունը նոր նախագահ ունեցավ: Գաղտնի քվեարկությամբ 199 կողմ ձայնով նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Նա գրողների միության քարտուղարն էր: Մյուս թեկանծուներից Հովիկ Հովեյանը ստացել է 100 քվե, Դավիթ Սարգսյանը 24 Ռոմիկ Սարդարյանը 4 կողմ: 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Աշտարակի ավագանու լավագույն անդամն անկուսակցական է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ամփոփվեց   “Ակտիվ համայնք-թափանցիկ ՏԻՄ” ծրագրի շրջանակներում կազմակերպված “Ավագանու լավագուն անդամ” մրցանակաբաշխությունը: ԱՄՆ պետ.դեպարտամետի ֆինանսավորմամբ  “Հարմոնիա” ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն էր  նպաստել համայնքի բնակիչների մոտ քաղաքացիական ակտիվության դրսեւորմանը, բարելավել Համայնքի բնակիչ – ՏԻՄ կապը, նպաստել ՏԻՄ գործառույթների լիարժեք իրագործմանը, ապահովել թափանցիկություն եւ հրապարակայնություն: Աշտարակի   քաղաքաապետ Արմեն Անտոնյանի  մեկամյա գործունեության հրապարակային հաշտվետվությունից […]

Եթե այս գաղտնիքը բացահայտվի, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը

Բոլորս գիտենք աշխարհահռչակ նկարիչ, գիտնական, գրող-հեքիաթագիր, կոնստրուկտոր, մեխանիկ և նորարար Լեոնարդո դա Վինչիին, սակայն քչերը գիտեն, որ նրա թողած գաղտնիքների ու կոդավորումների մեծ մասը գալիս է այն գաղտնի խմբավորումից, որի անդամն էր հանդիսանում: “Սիոնի պրիորատ”. այս օրդենից էին հետագայում լինելու Իսահակ Նյուտոնը, Վիկտոր Հյուգոն, շատ այլ նկարիչներ ու գրողներ (նման կազմակերպությունների անդամները միշտ էլ հիմնականում […]

Փողային նվագախմբից մինչեւ հսկա տորթ. Կապանում տոն է /ֆոտո/

Մոտ մեկ շաբաթ տեւեցին  Սյունիքի մարզկենտրոն Կապանի տոնին նվիրված հանդիսությունները: Այսօր՝  հոկտեմբերի 19-ին քաղաքում կազմակերպված տոնախմությունը մեկնարկեց  Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված պատարագով` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանի ձեռամբ: Հանդիսության մասնակիցները այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտի նահատակներին:  Կապանի երկրագիտական թանգարանում տոնի մասնակիցները ծանոթացան Կապանի պատմության էջերին, տարածաշրջանում պահպանված հին կենցաղային, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի