18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նրան սպանել են միմիայն աթոռի համար. Պռոշյանի գյուղապետի սպանության գործը չի բացահայտվում

Պռոշյանի գյուղապետ՝ դաշնակցական  Հրաչ Մուրադյանի սպանությունից 7 ամիս է անցել, սակայն այս սպանությանը ըստ էության դեռևս բացահայտված չէ: Թեև սպանության մեղադրանքով ձերբակալված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ մեղադրանքը դեռևս հաստատված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ Արայիկ Պետրոսյանի փաստաբանը երեկ արել է մի հայտարարություն, որը շարժել […]

Հեռուստաալիքները չեն ցուցադրում հայկական մուլտֆիլմեր

Ըստ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի, Հայաստանում կա լավ հեռանկար անիմացիայի զարգացման համար, միայն թե կադրերի պակաս կա: Այս մասին նա ասաց “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում: Չնայած կադրեր պատրաստվում են, սակայն աշխատանք չկա: Մուլտիպլիկատորի խոսքով, հայկական հեռուստաալիքները չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը: Փոխարենը դրանք մասնակացում են միջազգային փառատոններին: “Խորհրդային Միության օրոք արտադրված ֆիլմերը պարտադիր ցույց էին […]

Սերժ Սարգսյանը կգնահատի

՛՛Կառավարությունն իրականացնում է իր աշխատանքները: Երբ անդրադարձ կկատարենք արդյունքներին, այն ժամանակ կանդրադառնանք բոլոր հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում ի պատասխան հարցի, թե ՀՀ կառավարությունը հրաժարական կտա, քանի որ չի կարողացել իրականացնել նախանշված տնտեսական աճը, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարն ընդգծեց, որ իրենք իրականացնում են իրենց աշխատանքը, իսկ գնահատողը իրականացնում է գնահատումը, որի […]

“Տղա եմ ունենալու, ՛՛Հանրապետական՛՛ կլինի … ՛՛

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է ունենալ 5-րդ երեխան՝ արու զավակին: “Տղա եմ ունենալու ու հենց ՛՛Հանրապետական՛՛ կլինի: Էդ ժամանակ մենք իշխանություն կլինենք, ՛՛Հանրապետականը՛՛՝ ընդդիմություն”,-կես կատակ կես լուրջ մեր թղթակցին ասել է պատգամավորը: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը Henaran.am-ի թղթակցին ասել է, որ դեռ հղի չէ եւ այդ մասին […]

Նոր աղանդը մտել է դպրոցներ/վիդեո/

“Մշակութային լիգա”՝ այսպես է կոչվում  հակաքրիստոնեական նոր աղանդը, որն աստռիճանաբար տարածում է գտնում հայաստանյան դպրոցներում: Այս աղանդի հետևորդները իրենց հիմնական գործնեությունը սկսել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգա նախաձեռնության համանախագահ Սևակ Հովհաննիսյանը. ”Աղանդի մասին մեզ ահազանգել են դպրոցականների ծնողները, նրանք ներկայացրել են, թե ինչպես մշակութային միջոցառումներ […]

Ինչպես են լուծելու գործազուրկների հարցը

  ՛՛Գործազրկության նպաստ տրամադրելիս մենք հաշվի չենք առնում սոցիալապես անապահով լինելը. խնդիրը դրան է վերաբերվում՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ բացատրելով, թե ինչ ի նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ասում էր, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, քանի որ գումարի 94%-ը չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք […]

Վրաստանն ընտրեց Մարգվելաշվիլիին

Այսօր Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց երեկ երկրում կայացած նախագահական  ընտրությունների արդյունքները տեղամասերի 91%-ի արդյունքներով: Պատկերը մնում է անփոփոխ: 62.1%-ով շարունակում է առաջատար մնալ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում է նախկին իշխող ուժի թեկնածու Դավիթ Բեքրաձեն – 21.9%, երրորդը Նիոն Բուրջանաձեն է –  10.06%: Այսպիսով, Մարգվելաշվիլին կհաղթի Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: Ավելի վաղ հրապարակվել էին exit-poll-ի տվյալները, որոնց համաձայն Մարգվելաշվիլին […]

Աղքատության մակարդակը 2014-ին կնվազի՞

՛՛Ներկայացնելով 2014-ի բյուջեի նախագիծը՝ նշեցիք, որ բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն՝ թե առողջապահության, կրթության ու գիտության, թե սոցիալական ոլորտի ծախսերն ավելանում են: Կարելի՞ է ենթադրել, որ 2014-ին մենք կունենանք աղքատության շեմի նվազեցում, այսինքն՝ աղքատ քաղաքացիների քանակը կպակասի, թե՞ հաշվի առնելով սպասվող գնաճը՝ մենք կարող ենք նաև այնպես անել, որ գոնե աղքատությունը մեր երկրում չավելանա՛՛,-այսօր Ազգային ժողովում […]

Մեր օրենսդրությունը կհամապատասխանեցվի Մաքսային միությանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով բյուջեն ասաց, որ միասին քննարկելու և ընդունելու են մի քանի տասնյակ օրենքներ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված: ՛՛Մենք ձեզ հետ միասին մի քանի տասնյակ օրենքներ պետք է քննարկենք, ու մեր օրենսդրությունը  համապատասխանեցնենք Մաքսային միության օրենսդրությանը՛՛,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ մեծածավալ աշխատանք ու առարկայական քննարկումներ են […]

Սաքունցի հրատապ նամակը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրատապ նամակ է տարածել, որտեղ ասվում է. 2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝Մինսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի, Բելառուսի նախագահ Գ․Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Ն․Նազարբաևը,  բավարարեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ա․Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում իրենից ներկայացնում է մարտահրավեր ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի