25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ական պատգամավորին կհրավիրեն կառավարություն

Կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ”Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս: Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք […]

Պատգամավորի մանդատը Լեւոն Դոխոլյանին է տրվել

Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2013 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Մարտունի […]

Գործարարները պետք է իմանան

Գործադիրը նիստում քննարկել է ”Շահութահարկի մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող  երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան […]

Հանդիպում Լիտվայի խորհրդարանում

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարանում) հանդիպեց Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբերի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ ծրագրերի եւ փոխայցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցերի […]

Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը տեղի է ունեցել

Վիլնյուսում այսօր տեղի է ունեցել Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը,  վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:  Տեխնիկական նախաստորագրումը սկսելուց առաջ Զալկալիանին վրացի լրագրողներին ասել է, որ այդ փաստաթղթի նախաստորագրումը Վրաստանի համար պատմական իրադարձություն է: Իսկ ահա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին խորհրդանշական գործողությունը […]

Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ն մտադիր է “թարմացնե՞լ” հարաբերությունները Ռուսաստանի հետ

Այսօր Վիլնյուսում մեկնարկած “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովից առաջ եվրոպացի քաղաքական գործիչները փոխել են իրենց ոճն ու փորձելու են չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար, գրում է newsru.com-ը: Հարկ է նշել, որ եվրոպացի քաղաքական գործիչները վերջին ժամանակներս բավական կոշտ արտահայտվեցին Ռուսաստանի հասցեին` նշելով, որ նա խիստ ճնշումներ է գործադրել Ուկրաինայի վրա: Օրինակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ասել […]

Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ

՛՛Վիլնյուսից հետո կյանք կա, այն պետք է շարունակվի, Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ, երկրների ճակատագրերը չի խառնում և այն բուռն ռեակցիան, որ կա սեպտեբերից երեքից հետո մամուլում, շուտտով կանցնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի համար պարզ է, որ այն ծրագիրը, որ մտածել էին եվրոպացիները, ձախողվել է, քանի որ դրա դեմ դիմադրող […]

Աշոտյանի 12 միլիոնանոց խաղը

”Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ խոսելով ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ ռուսական ինտելեկտուալ խաղի մասին: Նշենք, որ այս խաղի արտոնագիրը հայկական եթերում ձեռք բերելու համար որոշվեց հատկացնել 12 մլն դրամ կամ 25 հազ. ԱՄՆ դոլար: Դիտարկմանը, թե խաղը անցկացվում է […]

ԵՄ-ի առաջարկն Ուկրաինային մնում է բանակցությունների սեղանին. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը նշել է, որ Ուկրաինայի համար դեռ ուշ չէ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի հետ կապված իր որոշումը փոխելու համար, փոխանցում է INTERFAX.RU-ն: Նա նշել է, որ  Ուկրաինայից ամե օր հակասական տեղեկություններ են ստացվում, եւ որ իրենք արդեն սովոր են: “Մենք պահպանում ենք հետեւողական դիրքորոշումը՝ ուկրաինացիներին հիշեցնելով, որ առաջարկը բանակցությունների սեղանին է: […]

Էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան

Անդրադառնալով թուրքական “Սաբահի” հրապարակմանը՝ ԼՂՀ  երկու շրջաններից հայկական ուժերի դուրս գալու վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Էլի նույն ՛՛Սաբահը՛՛, էլի նույն դիվանագիտական աղբյուրը, էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան”: Նա նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար իրենց ցանկությունները հրապարակ նետել ՛՛Սաբահի՛՛ միջոցով՝  հղում անելով ինչ-որ դիվանագիտական աղբյուրի: “Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի