03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հով արեք սարեր ջան … իմ դարդին դարման արեք. Անդրանիկ սարկավագի պատասխանը

Սայաթ-Նովա 10 հասցեի հարևանությամբ բնակվող Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է պայքարել նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարության դեմ: Օրեր առաջ հյուրանոցային համալիրի սեփականատերը բաց նամակ էր հղել Անդրանիկ սարկավագ Մանուկյանին: Ներկայացնում ենք Անդրանիկ սարկավագի պատասխանը.

Գագիկ Հախվերդյան ես ուրախ եմ٫ որ դուք որպես`զտարյուն Հայ քրիստոնյա, փորձում եք Ձեր գործած  մեղքերի համար թողություն խնդրել: Եթե մեջբերում եք Աստվածաշնչից ` աշխատեք չվրիպել։ Լավ է միշտ ընթերցել Ավետարանը٫ անգիր  իմանալ բայց և չբավարարվել այդքանով٫ այլ ապրել  կյանքով , որպեսզի  տարիների ընթացքը բերի իմաստության:

Ավետարանն ասում է. Մանանեխի հատիկի չափ հավատք ունենալն ավելի լավ է, քան անգիր իմանալն ու այն կյանքում չօգտագործելը։ Կյանքը տեսած-ապրած, ճանապարհ անցած մարդը մեղք գործելիս հասկանում և տարբերում է իրարից գիտակցաբար և ոչ գիտակցաբար գործած մեղքերը: Ցավոք սրտի Ձեր դեպքում լինելով թերի մասնագետներ մեղքերի մեջ եք շաղախված, իսկ ինչ վերաբերվում է Ձեր բարեգործական ներդրումներին. մինչև Ձեր հասկանալը٫ ես  շատ վաղուց այդ բոլոր ճանապարհներն անցել եմ:

Փառք եմ տալիս Արարչին٫որ Մարդ արարածն Իր արարչագործությունն է ու մարդիկ իրար պետք են٫ մեկը՝ մյուսին ծառայելու և  աշխարհին բարիք  բերելու համար: Շնորհակալ եմ նաև մեծ և նվիրյալ հայ Գարեգին Նժդեհին ՝ միշտ զտարյուն հային փնտրելու համար:

Ցավոք այսօր քիչ են հայի տեսակը փնտրողներն ու պահողները։ Գագիկ ջան, ես լինելով հոգու և արվեստի քարոզիչ` իմ մտածելակերպով և հասկացողությամբ, աշխատել եմ  արված գործերով հեռու մնալ ոչ բնական կյանքից և զերծ ՝ չարիքներից, որը դեմ է բնությանը, Աստծուն և մարդկանց: Ես ունեմ անուն և իմ անվան տերն եմ, ինչպես իմ ընկերները:

Աստված ինձ շնորհներ և գործընկերներ է պարգևել, երբևիցե թույլ չեմ տալու որևիցե չարիք փորձի մուտք գործել մեր պարզ ստեղծագործական աշխարհը քանդելու և վիրավորելու, քանի որ այս ամենը մենք ձեռք ենք բերել արդար վաստակով և քրտինքով: Գագիկ ջան, ես շատ կցանկանայի٫ որ  Դուք  և Ձեր խորհրդատուները  հասկանայիք տարբերությունը  եկեղեցու, հոգևորականի և հոտի միջև: Աշխարհիկ կայնքը դա բնական կյանքի ընթացքն է մարդու  համար։

Սա է Ձեր ապրած անառակ կյանքը։ Չափներդ կորցրել եք٫ հեռացել  Աստծուց٫ բնությունից և մարդուց : Ցավում եմ` եկեղեցու խորհուրդներից անտեղյակ քարոզիչ եք դարձել: Ջիվանին ասում է .ՙԽելքի աշեցեք՚, առանց հասկանալու վարդապետությունն ինչ բան է:

Հովիվը հոտի հետ պետք է լինի, առանց հոտի հովիվ չի լինում: Գագիկ ջան, ինչ վերաբերվում է Ձեր մատնանշած٫ իմ երկիրը լքելու մասին առիթ փնտրելուն և հեռանալուն٫ասեմ٫որ  Դուք դեռ ասպարեզում  չկայիք,հիմա էլ չկաք։  Ես վաղուց կարող էի, հիմա էլ իմ աշխատանքի և վաստակի շնորհիվ ամեն պահ կարող եմ լինել այլ երկրներում և իմ բարեգործություններն ու  ներդրումներն այնտեղից անել իմ երկրի համար: Լավ կամ վատ ես ապրել եմ իմ երկրում٫ զրկել եմ ինձ շատ գայթակղություններից, որպեսզի տեսնեմ և  իմ բաժինն ունենամ իմ երկրի անկախ պետականության կայացման գործում: Ցավում եմ, որ մարդուն չիմանալով, չճանաչելով,  կողքին չլինելով և մարդու հետ ճանապարհ չգնալով٫ զրպարտում եք հերյուրանքներով: Երևի դա էլ մասնագիտություն է ՝ ՙփեշակ…՚: Այս ամենն ինձ համար վաղուց արդեն անցյալում է:

Գագիկ ջան, իմ պայքարը և քարոզը երկրիս անկախության, պետականության ու իմ անմեղ թափառական ժողովրդի անդորրն է, ինչպես նաև մոլախոտերի և  չար սերմնացանների մաքրումը։ Դուք ինձ համար մի առօրյա անցուդարձ եք. Սայաթ Նովան ասում էր. ՙԽելքդ հիմարին բաբ մի արա՚: Ամենամեծ բարերարը և բարի կամեցողը մարդկային կյանքում Քրիստեսն էր, որը միշտ իր հոտի հետ էր. ամեն մեկի հոգսերով, ցավերով, քարոզներով և առակներով:

ԱՄՆ-ում ապրող Ձեր ՙհայ բարերար բարեգործը՚՝ Աբել Հախվերդյանն ինձ նման տկարիս٫ մեր ընդհանուր ճանապարհին հանդիպելիս٫ չուզեց տեսնել ։ Գոնե իր բարի խոսքով մի վերք բուժեր, աչքի լուսից կտրված բնակիչները լույսի կարիք ունեին, միգուցե լուսավորեր իրենց աչքի լույսը։ Այստեղ٫ մարդիկ կարիք ունեն բարերարի և ներդրումների٫ նաև աչքի լույսի։

Գագիկ ջան, ես հասկանում եմ, մեզ հիվանդներիս չի կարող այցելել, քանի որ իշխանության ՝ կառավարության٫ ոստիկանության  կողմից ընտրված Գագիկ Հախվերդյանի գլխավորությամբ ունի  ընտրյալ աշակերտներ՝  ոստիկաններ٫ բանվորներ և կամակատարներ։

Գուցե բարերարին ասինք, որ այս կարգի ներդրումներն  առավել շատ  անհրաժեշտ են  սահմանամերձ գոտիներին, որտեղ արդարությունը մեծ է և կարիքը շատ: Մեծերից ամենահարուստը Քրիստոսին մոտեցավ և հարց տվեց, սսելով.ՙԱմեն ինչ ունեմ բացի երկնքի արքայությունից՚: Քրիստոս պատասխանեց.

ՙՈւնեցվածքդ բաժանիր կարիքավորներին և արի իմ հետևից՚: Հարուստը հեռացավ տրտմած, քանի որ չափազանց շատ ունեցվածք ուներ: Ավետարանն ասում է. ՙԱմեն մարդ իր անձի համար է պատասխան տալու՚: Ինձ մի խոսեցրեք և իմ սպիացած վերքերը մի բացեք:      

Եթե մարդ ես և քեզ բռնանում են, հալածում և հետապնդում են այն աստիճանի, որ ելք չունես ապրելու, քեզ համար ապաստան փնտրելն ազնիվ է : Եվ շիտակ է քո դիմացինին ներկայանալը պարզ սրտով, որպես մարդ: Ավետարանն ասում է. ՙԴիմացինիդ սիրիր քո անձի պես՚: Իսկ եթե սուտ ես խոսում, ինքդ քեզ և ուրիշներին  խաբելով` բարկեցիկ կյանք ես որոնում, վաղ թե ուշ   մի օր ամեն անհայտ հայտնի է դառնալու։ Մեղք է, քրիստոնիային   վայել չէ:

    Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք ապրել, բայց թե ինչպես, որտեղ և ինչ միջոցներով: Կուզեմ ապրենք ինչպես Քրիստոսն էր քարոզում և գործում` քրիստոնիային վայել: Ցավոք դավաճանողները, ուրացողները և արծաթասերներն ազնիվ մարդուն դատավորի գլխավորությամբ խաչին գամեցին, թեպետ առաջին դատավորն էր, որ Քրիստոսի մեջ մեղք չտեսնելով ձեռքերը լվաց և հրաժարվեց ասելով.ՙԵս մեղք չեմ տեսնում այս մարդու մեջ՚, իսկ կառավարությունը, իշխանությունը և ոստիկանությունը գերադասելով անձնական շահը ճշմարտությունից٫  միևնույն է որոշեցին խաչին գամել Քրիստոսին:

Քրիստոս ասել է. ՙԱնկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վայ նրան որի ձեռքով կգան: Ավելի լավ է նրան , որ նորա վզիցը մի էշի ջաղացի քար կախվեր և ծովը գցվեր, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցներ՚:

Գագիկ ջան, կուզեմ լինես ազնիվ և  ամուր տղամարդ, խոստովանիր քո ընկերներով բարձրաձայն և հրապարակավ. ում էիր խնդրել, որ ինձ հանդիպի Ձեր բարի գործերի և նպատակների համար, որ ինձ հետ խոսի, եթե ազնիվ էր ամեն բան: Ինձ համար անակնկալ եղավ քո և քո ընկերոջ ներկայությունը: Առաջին իսկ զրույցից զրպարտանքներ սկսվեցին բակի բնակիչների հասցեին, գովեստի խոսքեր իմ անձի վերաբերյալ, իսկ իմ պատասխանն էր. ՙԱնձը կապ չունի բակի ժողովրդի և անդորրի հետ:

Ես պայքարելու եմ հանուն ճշմարտության և հանուն արդարության և խնդրելու եմ, որ հանրապետության նախագահը այցելի մեզ՚:  Դուք թերահավատ էիք, թե ինչպես կլինի դա և գործընթացի ժամանակ կամաց-կամաց աստիճանաբար ինձ ակնհայտ դարձավ և դառնում է Ձեր մամոնայի զորությունը, որտեղ Ձեր ընկերները և մեր վաղեմի բարի կամեցողները շահարկում են հանրապետության նախագահի անունը, թե դա ինքն է անում: Իսկ ես մնում եմ իմ կարծիքին. Պայքարել եմ և պայքարելու եմ….  

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մեզ տրամադրեց նաև Գագիկ Հախվերդյանի լուսանկարը արված` շենքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ