07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարեվերջյան բարբաջանք դեպրեսսիայի արդյունք

”Վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ վարվեին ոչ թե ձեզ, այլ ձեր երեխաների հետ. ի վերջո ձեր արարքների համար միշտ չի, որ դուք եք պատասխան տալիս…

 

Անկեղծ եղեք, առաջին հերթին, ինքներդ ձեզ հետ , արեք այն, ինչ սրտանց ուզում եք, այլ ոչ թե այն , ինչ ձեզանից սպասում են….

Սրտից ավելի մի գերադասեք ուղեղը. ուղեղը եռաչափ է տեսնում, իսկ սիրտը մի քանի քայլ առաջ է. այն միշտ հուշում է այն մարդկանց կամ երևույթների մասին, որոնք կարևոր են եղել նույնիսկ ձեր` այս կյանք գալուց առաջ , կամ այստեղից գնալուց հետո…

Երբ զգում եք, որ ինչ-որ բան մարում է, արհեստականորեն մի ձգեք , փակվելուց մի ողբացեք, որովհետև առաջիկայում ավելի լավն է բացվելու ….

Եթե կա ինչ-որ բան, որին ես վստահում եմ անվերապահորեն, դա այս կյանքն է. այն միշտ շատ ավելի լավ գիտի, թե մեզ ինչ է պետք. մի խանգարեք նրան իրականացնել լավագույնը…բոլորին կարող եք խաբել, նույնիսկ ինքներդ ձեզ, բայց այս կյանքին` երբեք . բացառվում է…

Երբեք ձեզ մի գերադասեք ուրիշից. ավելի լավ է լինել լավ հավաքարար, քան վատ , ասենք , հաղորդավար 
Ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, որ կյանքն ուղարկել է ձեզ. եթե վեց միլիարդից հենց այդ մի քանիսին եք հանդիպել, հավատացեք, որ պատահական չէ…

Եթե ձեզ ցավեցնում են ներեք` առանց տատանվելու. չի բացառվում, որ նախորդ կյանքում դուք եք ցավեցրել. սա հիանալի հնարավորություն է սեփական սխալն ընդունելու և այդ մեղքից մաքրվելու համար…
Երբեք մի զլացեք մարդկանց ասել ձեր զգացմունքների մասին. երբեք չես իմանա, թե վաղն իր հետ ինչ կբերի
Այս կյանքի միակ իմաստը և արդարացման միակ միջոցը Սերն է . այլ իմաստ փնտրելով` կհայտնվեք մոլորության մեջ…

Ու եթե հենց դուք չալարեցիք ու այսքանը կարդացիք, դա էլ պատահական չի. դուք ունեիք այս խոսքերի կարիքը… կամ դեռ կունենաք ;Ճ

Ներկայացրինք Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ