23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ընդամենը ժպտում է

 ՛՛ՀՀԿ-ը ընդամենը ժպտում է, քանի որ ընդդիմությունը չկարողացավ վերջապես համատեղ գործունեություն անել, պրոֆեսիոնալիզմի բաց կար, ավելի շատ սուբյեկտիվ մտածողություն կարողացան ձեռք բերել իրենք՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՛՛Հանրապետականը՛՛ չի ընկճվում  խորհրդարանական ընդդիմության ու այլընտրանքի համատեղ գործունեությունից: Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազային համաձայնագրերի վավերացման քվեարկությանն ընդդիմությունը […]

Ճանապարհներ, որոնցով երթեւեկել խորհուրդ չի տրվում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Դիլիջանի, Եղեգնաձորի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց […]

Վազգեն Մանուկյանին կրկին կնշանակեն.Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպած Վազգեն Մանուկյանը, ըստ մեր աղբյուրների, մինչեւ Նոր տարի պետք է եւս մեկ անգամ “նշանակվեր” Հանրային խորհրդի նախագահ, սակայն արդեն ոչ թե նախագահի հայեցողությամբ, այլ` ըստ օրենքի: Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ պատրաստ է “Հանրային խորհրդի մասին” օրենքը, որով, ինչպես տեղեկացրել ենք, […]

Սուտ բռնաբարվածը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-իե Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանըի դատավոր Ջոյա Ջաքինյանի նախագահությամբ, իրեն բռնաբարելու մասին սուտ մատնու­թյուն կատարած Խաշթառակ գյուղի 35- ամյա բնակչուհուն մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1 -ին եւ 3- րդ կետերով (սուտ մատնությունը, որը զու­գորդվել Է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով կա­տարվել է […]

Նախկին վարչապետը կալանավորվել է

Եգիպտոսում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Քանդիլը, որը պաշտոնավարում էր Մուհամեդ Մուրսիի օրոք, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քանդիլին տեղափոխել են Կահիրեի Թորա բանտ: Գործը կապված է Տանտա քաղաքում տեքստիլ ֆաբրիկայի սեփականաշնորհման հետ: 

Ճաշակի հարց է. Առավոտ

 “Առավոտ” թերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. “Եթե ես տեսնում եմ, որ իմ աչքի առաջ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, ապա անկախ նրանից՝ ես եկել եմ այդ իրադարձությունը լուսաբանելու, թե պարզապես զբոսնում եմ Կիևյան կամրջով, ես պարտավոր եմ իմ ուժերի չափով կանխել ողբերգությունը։ Եթե ինձ՝ որպես լրագրողի, խմբագրությունը գործուղում է Ազգային ժողով, որպեսզի ես […]

Շուշան Պետրոսյանին մեկուսացրել են

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը գիշերը անց է կացրել հանգիստ, իսկ առավոտյան արդեն հետազոտվում է: Այս մասին Henaran.am-ին ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանցման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Չի կարող ասել, թե դեռ որքան է տիկին Պետրոսյանը մնալու հիվանդանոցում, սակայն նշեց, որ նա վերակենդանցման բաժանմունքի հիվանդ չէ: “Պարզապես Շուշանին մեկուսացրել ենք նրա երկրպագուներից, լրագրողներից, […]

Շուշան Պետրոսյանը վատառողջ է եղե՞լ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 23-ին, նույն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ “գազային համաձայնագրերի” քվեարկությունը, որն այդքան կարեւոր էր ՀՀԿ-ի համար։ Երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակիցը պատգամավորի ամուսնուց հետաքրքրվել է, թե ինչն էր պատճառը, որ Պետրոսյանը չէր ներկայացել ԱԺ, այն դեպքում, երբ փաստորեն Երեւանում է եղել, իսկ երեկոյան […]

Հ1-ի աշխատակիցները բողոքում են. Հրապարակ

 “Հրապարակ”-ը գրում է. Հանրային հեռուստատեսությունում կատարվող փոփոխություններից դժգոհությունները շարունակվում են՝ մեզ են զանգահարում Հ1-ի աշխատակիցները և պատմում, թե ինչպես են ոտնահարվում իրենց իրավունքները, ինչ տոնով է Հանրայինի տնօրենը խոսում իրենց հետ, թե ինչպես են ռուսական ազգանուններով անհայտ անձինք բարձր աշխատավարձեր ստանում և այլն։ Եվ շարունակվում են կրճատումները։ Աշխատակիցների մի մասին կրճատելու օրինական եղանակը Հանրայինի տնօրինությունը […]

Սերժ Սարգսյանը նախատե՞լ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ՀՀԿ-ում վերջին օրերին բավական թեժ մթնոլորտ է. լավատեղյակ աղբյուրներից  “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որոնք համարձակվել են գազային համաձայնագրերի դեմ քննադատական ելույթներ ունենալ։ Ու որպեսզի “համաներվեն”, առաջարկվել է խելոք գնալ ու համաձայնագրերին կողմ քվեարկել։ Պատահական չէ, որ կողմ քվեարկելուց բացի, օրինակ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի