09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՆ-ի երաշխավորությունը պարտադիր է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակներ է ուղարկել ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշվում է, որ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվող միջոցառումների ընթացքում տարբեր կազմակերպությունների կողմից տարածվում են ուսումնական գրականություն, ուսումնադիտողական պարագաներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված չեն:  Նախարարը խնդրել է […]

Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում

Հասարակության շահերում լանդշաֆտի կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: “Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է […]

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր: ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին: ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ արգենտինահայ համայնքի […]

Նախագահն արդեն որերորդ օրն է, ոչ մի բան չի ասում. ուկրաինացի վերլուծաբան

Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը վստահեցնում է, որ Ուկրաինայում ոչ ոք չէր սպասում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի կասեցմանը: ”Ուկրաինայում նման իրադարձություն այս պահին ոչ ոք չէր սպասում. եվրաինտեգրացիոն նախագծերը մեզ մոտ հաջողությամբ ընդունվում էին: Այս վա-բանկ խաղը հանգեցրել է նրան, որ նախագահն արդեն որերորդ օրն է, ոչ մի բան չի ասում՝ դրանով […]

Ռիգայում փլուզված սուպերմարկետի փլատակները վերջնական մաքրել են

Ռիգայում օրերս փլուզված Maxima սուպերմարկետի փլատակները վերջնական մաքրել են, դրանց տակ այլեւսմարդիկ չկան, փրկարարները բոլորին դուրս են հանել, գրում է INTERFAX.RU-ն: Վերջին տվյալներով` փլուզման հետեւանքով մահացել է 54 հոգի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռիգայում երկու անգամ փլուզվել էր սուպերմակետը, եւ երկրորդ փլուզման հետեւանքով մահացել էին նաեւ մի քանի փրկարարներ:

Ուսադիր կրող մի շարք պաշտոնյաններ քողարկել են լուրջ հանցագործություններ. Կալանավորը անուններ է հրապարակելու

8 տարվա ազատազրկման դատապարտված կալանավոր Արթուր Սմբատյանը, ով գտնվում է Հրազդան ՔԿՀ-ում, դիմել է ԱԱԾ առաջին տեղակալին, ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ քննչական վարչության պետ գեներալ-լեյտենանտին և ՀՀ ոստիկանության քննչական վարչության գլխավոր պետին: Կալանավորի պահանջն է վերսկսել իր քրեական գործի քննությունը:  Henaran.am-ի հետ զրույցում Արթուրի մայրը` Ռոզա Սարդարյանը պատմեց այս մասին, ու տեղեկացրեց նաև, որ նամակներում […]

Պուտինի համար ընտանիքն անձնական տարածք է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ընտանիքն անձնական տարածք է, որտեղ ոչ ոք չպետք է ներխուժի, ասել  է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The New Times ամսագրին, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով նախագահի ընտանիքի մասին հարցին՝ Պեսկովը նշել է, որ նրա անձնական կյանքը շատ ավելի փակ է, սակայն նրա ընտանիքի մասին ընդհանուր առմամբ բոլորը գիտեն՝ նկատի […]

Մեղքը օրենսդրությանն էր

”Մաքքինզի ընդ Քոմփանի” ընկերությունը Հայաստանի ավիացիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ նշված դրույթները կրկնում են Հանրային խորհրդրի Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի եզրակացությունը: Այս մասին այսօր ”Հենարան” ակումբում ասաց ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը: ”Ամենամեծ խնդիրը հայկական ավիացիայի օրենսդրական ակտերի ոչ պատշաճ լինելն էր, և այն հանգամանքը, որ մի մարմին է բոլոր գործառույթներն իրականացնում` և հսկողությունը, և ոլորտի զարգացումը, այդ […]

Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 11 հազար երեխա է մահացել

Երեք տարի շարունակվող Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով ավելի քան 11 հազար երեխա է արդեն մահացել, գրում է Time-ը: Oxford Research Group-ի տվյալներով` երեխաների զգալի մասը պայթյունների հետեւանքով է մահացել, մոտ հազար երեխա մահացել է դիպուկահարի կրակոցից, իսկ 112-ը` սովից: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի