09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի … /վիդեո, ֆոտո/

“Առաջին անգամ եմ տեսնում, որ շիրմաքարը դարձնեն քննարկման առարկա, դրանով նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա։ Դա ինձ չի վերաբերում: Մի՞թե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորա, բայց սա ինչ-որ ընտանեկան […]

Որքան մոտենա Ցեղասպանության հարյուրամյակը, այնքան Թուրքիան կակտիվանա. թուրքագետ

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նոյեմբեր ամիսը հագեցած էր Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Ըստ նրա` Թուրքիայի “զրո խնդիր հարեւանների հետ” քաղաքականությունը ձախողվել է, թեեւ Դավութօղլուն հակառակն է ասում:  “Այն խաղադրույքները, որոնք արեց Թուրքիան Մերձավոր արեւելյան քաղաքականության մեջ, ձախողվել է: Թուրքիան համարում էր, որ Սիրիան իր ներքին խնդիրն է: Ամեն ինչ […]

Աշոտ Դանիելյանը դարձավ աշխարհի չեմպիոն

  Մասնակցած   75  երկիրների շարքում Հայաստանի հավաքականը գրանցել է բավականին բարձր արդյունքներ: Հայաստանի Հանրապետությունն այս ստուգատեսին   ներկայացել էր   ուժեղագույն սամբիստների կազմով: Աշխարհի չեմպիոն  Աշոտ Դանիելյանն (82 կգ) այս անգամ էլ նվաճեց աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը: Իսկ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Կիրակոսյանը  (52 կգ)  ,  բրոնզե մեդալակիրներ` Սոս Բալասանյանը (52կգ), Մավրիկ Նասիբյանը (74 կգ) և աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիր Երջանիկ Կարապետյանը (48 կգ)  արժանացան բրենզե մեդալների:  Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի  գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան: ՀՀ սպորտի […]

Վիլնյուս կամ հրաժարական. բողոքի երկօրյա ակցիա նախագահականի դիմաց

Ֆեյսբուքում տարածվում է հայտարարություն երկօրյա բողոքի ակցիայի մասին. Նոյեմբերի 27-ից  մինչեւ  29-ը ամեն օր ժամը 12:00-17:00, նախագահի նստավայրի դիմաց կանցկացուի բողոքի ցոյց: Պահանջը մեկն է, հրաժարուել մաքսային միութիւնից եւ գնալ Վիլնյուս՝ ստորագրելու ասոցացման պայմանագիրը, որը նշանակում է շարունակել համագործակցութիւնը եվրոմիութեան հետ:

Պողոսյան եղբայրների հիմնած աղանդը ֆինանսավորվում է Թուրքիայից/վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը արդեն երկու տարի լրջորեն զբաղվում է Հայաստանում տարածում գտած աղանդների ուսումնասիրությամբ: Henaran.am-ի հետ զրույցում նա հավաստեց, որ Հայաստանում այսօր գործում են շուրջ 200 աղանդ, որոնցից մի մասը հակաքրիստոնեական ուղղվածություն ունի.”Հայաստանում գործող տարբեր աղանդներից, որպես օրինակ կարող եմ խոսել Պողոսյան եղբայրների հիմնած աղանդի մասին, որոնք մեր ունեցած տեղեկությունների համաձայն պարբերաբար […]

Հայաստանը` Դուբայի ու Քուվեյթի հետքերով

 “Ջի Էմ Ջի մեդիա գրուպ” ընկերության տնօրեն և “Միջազգային գործարար կապերի աջակցման կենտրոն” Հ/Կ նախագահ Մարիամ Մանուկյանի խոսքով` Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելը ճիշտ քայլ է:  ”Որպես գործարար կարող եմ ասել, որ այս համակարգը նպաստավոր է, հնարավորություն է տալիս ավելի ճկուն գործունեություն իրականացնել ու այդ գումարները ցանկացած ժամանակ կարող է  ժառանգն օգտագործել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

Նիդեռլանդների Թագավորության դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան պատասխանատու առաքելության մեջ և ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Նիդեռլանդների հետ: Նախարարը նաև նշեց, որ արտգործնախարարությունը հնարավորինս կաջակցի նորանշանակ դեսպանին` իր դիվանագիտական […]

Չվերթները կավելանան

Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը: Նոյեմբերի 22-ին, “Արմենիա” Միջազգային Օդանավակայաններ” և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն: Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ […]

Ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստների

“Փաստինֆո” լրատվական կայքը գրում է. ՀՀ վարչական դատարանում երեք առանձին վարույթների շրջանակում այսօր քննվում է  ընդդիմադիր գործիչների  դեմ ՀՀ ոստիկանության հայցերը: Բոլոր երեք դեպքերում ոստիկանության պահանջը նույնն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկել: Հոդվածն, ինչպես հայտնի է,  վարչական պատասխանատվություն է նախատեսում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու […]

Մայրաքաղաքում տնկվել է 32 հազար ծառ և թուփ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ և թուփ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի