22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի հայկական ռեստորանի մոտ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում տեղի ռեստորաններից մեկի մոտ գրանցվել է զանգվածային ծեծկռտուք, որի ժամանակ կրակոցներ են հնչել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական Yan’s House ռեստորանում, գրում է РИА Новости-ն: Ծեծկռտուքի հետեւանքով մի քանի հոգի հոսպիտալացվել են, նրանցից 3-ին դանակահարել են: Թե ովքեր են եղել կռվի մասնակիցները կամ տուժածները, առայժմ չի հաղորդվում:

“Դրեք մանդատները”. ՀԱԿ-ն ու ՛՛Նախախորհրդարանը՛՛ բախվեցին /վիդեո/

Թեեւ այսօր Աժ 4 խմբակցությունների ներկայացուցիչները համախմբվեցին պայքարի նույն նպատակի շուրջ և ունեն նույն ցանկությունը, այնուամենայնիվ գտնվեցին քաղաքական ուժեր, որոնց հետ մասնավորապես ՀԱԿ-ի ջրերը մի առվով չհոսեցին: ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փորձում էր բարձրախոսով հայտնել, թե ինչ է կատարվել ԱԺ  նիստի ժամանակ: Այդ ընթացքում մի խումբ ակտիվիստներ, որոնց շարքերում նկատվեցին հատկապես “Նախախորհրդարան” և […]

32 մեդալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմին և “Աստղագիտություն” առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե  մեդալ նվաճած դպրոցականներին:  Շնորհակալություն հայտնելով  ներկաներին՝ Հայաստանի Հանրապետության անունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար ՝ նախարարը շեշտել է, որ Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայի հաջողություններով  […]

Միջադեպ լրագրողների ու ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովում ՌԴ-ի հետ մի շարք համաձայնագրերի քվեարկությանը խորհրդարանում յուրօրինակ ակցիա էին կազմակերպել որոշ լրագրողներ: Վերջիններս պատգամավորներին ուղղված պաստառներով եւ պատուհանները ծեծելով էին հորդորում պատգամավորներին չքվեարկել ՛՛անօրինական՛՛ համաձայնագիրը, ինչին միջամտեցին ԱԺ անվտանգության աշխատակիցները:  Կարծում ենք այս պարագայում առավել խորհելու տեղ ունեն լրագրողները: Մանրամասները՝ տեսանյութում: 

Արեւելյան գործընկերության անդամները դեռեւս մի լեզվով չեն խոսում. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքագետ, “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը ամփոփեց 2013-ը: Խոսելով արտաքին քաղաքական ոլորտում մեր ձեռքբերումների ու բացթողումների մասին, նա ասաց, որ  հետաքրքիր զարգացումներ  տեղի ունեցան այս տարի, միանշանակ գնահատական չստացան: Ընդհանրապես արտաքին զարգացումներից քաղաքագետը նշեց  Սարգսյան- Ալիեւ հանդիպումը, ԼՂՀ կարգավորման գործընթացների հետ կապված նոր հույսերը, կարեւորեց Իրանի միջուկային ծրագրին առնչվող […]

Լիլուն խորհուրդ տվեց հիշել արցախցու արմատները /վիդեո/

Երգիչ Վարդան Բադալյանի հետ Henaran.am-ի հարցազրույցի ընթացքում մոտեցավ երգչուհի Լիլուն եւ խորհուրդ տվեց հիշել Վարդանի արցախցու արմատներն ու փակել բոլոր թեմաները: Սակայն ծննդով արցախցի Վարդան Բադալյանի խոսքով՝ ծագումը կապ չունի ոլորտում առաջ գնալու կամ որեւէ մրցանակ ստանալու հետ: Քավոր-սանիկ հարաբերությունները, նրա կարծիքով, շոու-բիզնեսում չեն անցնում: Վարդանի հետ զրուցեցինք “Հայկական երաժշտական հեռուստաալիքի” մրցանակաբաշխությանը: “Մրցանակը միայն ստիմուլ […]

Ինչի համար է Խոդորկովսկին շնորհակալ Պուտինին /վիդեո/

 “ՅՈՒԿՕՍ”-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով օրերս ազատ արձակվեց քրեակատարողական հիմնարկից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինտ նրան ներում շնորհեց, մեկնել է Գերմանիա եւ այստեղ մի շարք հարցազրույցներ տվել: Նա նշել է, որ իրեն ներում շնորհելու մասին հեռուստատեսությամբ է իմացել: “Дождь” հեռուստաընկերության եթերում Խոդորկովսկին ասել է, որ իսկապես երկու նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին, […]

Ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2013թ. աշխատանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ամփոփեց անցնող տարում հիմնադրամի իրականացրած ծրագրերը։ Կարեն Ավագյանը նշեց, որ 2013թ. ընթացքում իրականացվել է մոտ 175 ծրագիր։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, սերտորեն համագործակցելով հասարակական կազմակերպությունների, ուսանողական կառույցների հետ, անվճար տրամադրում է նաև իր ռեսուրսները (դահլիճներ, համակարգիչներ, համացանց և այլն)։ Մասնավորապես 2013թ. ավելի քան […]

Վառվեցին Բաղրամյան 26-ի տոնածառի լույսերը /ֆոտո, վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախագահական նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, եւ մեկնարկել […]

“Գյուղացին շատ բան կարող է ասել, խոզի ժանտախտ չկա”

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամանորի նախաշեմին սննդամթերքի անվտանգության ռիսկայնությանը, նշեց, որ ծառայության կողմից դիտարկումներ են կատարվում մեծածախ առեւտրի շուկայում:  “Մենք դիտարկումներ անընդհատ անում ենք, մեզ համար կապ չունի Ամանոր է, թե ոչ, ուղղակի Ամանորին ավելի լայնածավալ են այդ ուսումնասիրություններն արվում”,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի