19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Այս քայլը կապված էր Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու հետ”

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Վարդան Դևրիկյանը և մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեցին սահմանին հնչած կրակահերթերի, ինչպես նաև հերոսաբար զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին:

“Վերջին քսան տարիների համեմատությամբ այս տարվա դեկտեմբեր-հունվար ամիսները բավականին հագեցած են: Ադրբեջանցիները դժվար են զսպում իրենց ագրեսիան: Այս քայլը կապված էր Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հետ”,-նկատեց Վարդան Դևրիկյանը:

Դևրիկյանը փաստեց, որ ադրբեջանցիների մտածողության ամենահատկանշական կետը` Մարտակերտի դիքերը թուլացնելն է.” Չնայած դա հասկանալի է` Մարտակերտը հարթավայր է և դիվերսիոն ուժերի համար դա ավելի մատչելի է, չնայած ես կարծում եմ, որ էստեղ նաև ադրբեջանցիների համար հոգեբանական խնդիր կա”:

Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ հայ ժողովուրդը պիտի լիաթոք ուրախանա իր հաջողություններով.”Իհարկե տխրություն է, որ մահ կա, բայց սա հերոսությունը: Սա մահ իմացյալ է և մենք պիտի ուրախանանք”:

“Արցախի բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, դա փաստում են փորձագետները: Ադրբեջանը եթե համոզված լիներ, որ տանուլ չի տալու պատերազմը վաղուց արդեն լայնածավալ պատերազմ էր սկսել: Եթե բանակում բացասական և անընդունելի երևույթներ են տեղի ունենում, դա չի նշանակում, որ մեր բանակը վատն է կամ թույլ է և բոլորովին չարժի շարունակ քննադատության ենթարկել բանակը, դա կարող է իջեցնել մեր վարկանիշը ադրբեջանցիների աչքում”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ