19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավագույնները

Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության
պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական 
գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, 
ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում 
էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները  հաշվառումից   թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: Դրանով է 
բացատրվում նաև, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն 
աճել է 16,2 %-ով, դրա հետ մեկտեղ՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7%-
ով: 

Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 
2,4 %-ով ավելի): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 
11,5 %-ով: Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33 %-ը՝  2012 թ. 31,6 %-ի դիմաց:

Ոստիկանությունը խիստ կարևորում է նաև ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը:  Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական  տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր  օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը:
2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման  ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: 

Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն 
արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:

Կոլեգիայի նիստն ավարտվեց ՀՀ ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ: 2013 թ. լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները: 

Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր և արժանացան դրամական խրախուսանքի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ