Պատասխան անպայման կլինի, պահը կգտնենք. ՊՆ /վիդեո/
՛՛Համարժեք պատասխաննները մշտապես եղել են և լինելու են՛՛,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ համարժեք պատասխան է լինելու հակառակորդին, ով վերջին օրերին ակտիվացել է:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը կանխելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Նախարարը նշեց, որ այս օրերին կրակոցների թիվը բավական շատացել է: ՛՛Լարվածությունը հասել է իր գագաթնակետին՝ շուրջ 2 օր է: Հասկանալի է, որ մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն, իսկ պատասխաններ անպայման կլինեն, մենք պահը կգտնենք՛՛,-վստահեցրեց Սեյրան Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց: