13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատել են շուրջօրյա

Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել: Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, […]

Հեղինե Բիշարյանի Ամանորի սեղանին կոկորդիլոս չի եղել. հավաստի տեղեկատվություն

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ հավաստում էին , որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  Հայաստան ներկրված կոկորդիլոսներից մեկով զարդարել է իր Ամանորյա սեղանը: Այդ տեղեկությունը հերքելով Օրինաց երկիր կուսակցության լրատվության պատասխանատու Արթուր Միսակյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել. “Հարգելի լրագրողներ, խմբագիրներ, “շուկայագետներ”, հավաստի աղբյուրներ (իհարկե որոշների մասին է խոսքը) Հեղինե Բիշարյանի Ամանորի սեղանին կոկորդիլոս […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:  Երևանում՝ Հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից.նրա կինը՝ հանձնուք կտանի

Տարածվել է տեղեկատվություն, ըստ որի “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը: Henaran.am-ի թղթակիցը քիչ առաջ զրուցեց Շանթ Հարությունյանի կնոջ՝ Ռուզան Բադալյանի հետ: “Փաստաբաը պիտի խոսեր Շանթի հետ, մինչ այսօր նախատեսված ասուլիսը: Ես էլ եմ ստացել տեղեկատվություն, որ Շանթը դադարեցրել է հացադուլը: Դրա համար միայն ուրախ եմ: […]

Շուռնուխ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի  Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ […]

Թունավորվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունվարի 10-ին, ժամը 00.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման ախտանիշներով Շիրակի մարզի Գյուրմու քաղաքի ԲԿ և Ավստիրական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 38 տան բնակիչներ՝ 1982թ. ծնված  Ն. և 2004թ. ծնված Ա.  Պ.-երը:Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

“Տաքսու վարորդները լրիվ իրանց առել թռել են”. ահազանգ հանցագործության մասին

Պարզվում է տոնական օրերին տաքսի ծառայության որոշ վարորդներ ունակ են իրենց համար ստանդարտից դուրս գներ հորինել: Նման ահազանգ այսօր ստացավ Henaran.am-ի խմբագրությունը: Չնայած ահազանգողը միայն 2 օր անց էր որոշել կիսվել իր համար կորստի հիմք հանդիսացած իրադարձությամբ: “Մասիվից Շրջանային ճանապարհը չէր կարող գերազանցել 10 կիլոմետրը, բայց ինձ բաժին հասած տաքսու վարորդը 2 հազար 600 դրամ […]

“Սարդարապատ”-ը ցավակցում է

Մեզանից հեռացավ Լևոն Խեչոյանը` հայազգի տաղանդավոր գրողը, ճշմարիտ մտավորականն ու Հայրենիքի զինվորը: “Սարդարապատ” շարժման նախաձեռնողխումբը սգում է այս ծանր ու անժամանակ կորստի համար և ցավակցում նրա հարազատներին ու մտերիմներին: Մենք համոզված ենք, որ Լևոն Խեչոյանի գրական ժառանգությունը, ապրած անձնուրաց կյանքն ու նվիրումը շարունակելու են պայքարել, արարել ու կրթել հանուն մեր երազած հայի, քաղաքացու և Հայաստանի:

Թևան Պողոսյանին Հանրապետակա՞նն է ճնշել

՛՛Ես հույս ունեմ, որ Թևան Պողոսյանն իր մտադրությունը կփոխի, մինչև փետրվար այդ դիմումը ետ կվերցնի և կշարունակի իր պատգամավորական գործունեությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ըստ օրենքի՝ Ազգային ժողովի առաջիկա նիստի ընթացքում պետք է հայտարարվի մանդատը վայր դնելու մասին, իսկ դրանից հետո էլ մի քանի օր ժամանակ է տրվում, […]

Լկտիներին պետք է պատժել. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս նորություններ չկան ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործից: ՛՛Մենք կշարունակենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները, որպեսզի Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնենք՛՛,-հավելեց նախարարը: Նախարարն անդրադարձավ նաև սահմանային միջատեդերին՝ նշելով. ՛՛Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի կանխարգելենք սահմանի վրա զինված ուժի կիրառումը: Փոքր տիպի խախտումներ, փոխհրաձգություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի