13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մախաչկալայում ռեստորանի մոտ պայթյուններ են եղել, կան վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մախաչկալայի “Ոսկե կայսրություն” ռեստորանի ուղղությամբ կրակոցներ են հնչել, այնուհետեւ ռեստորանի մոտ երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Интерфакс-ը: Պայթյունի արդյունքում հինգ հոգի վիրավորվել է, որոնցից երկուսը ոստիկաններ են, պայթել է մեկ մեքենա: Դաղստանի ոստիկանությունը տեղի ունեցածը չի որակում իբրեւ ահաբեկչություն: Այժմ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Գերեզմանատան վնասման և քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որևէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել

Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, և այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես […]

Ժողովուրդն այլ ճար չունի…/վիդեո/

ԳԽ պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, հաշվի առնելով կլիմայական պայմանները, կարծում է, որ այսօրվա հանրահավաքը մեծ չի լինելու: ՛՛Տեխնիկակակն խնդիրներ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արշակյանը: Նա նաև նշեց, որ Ղարաբաղ կոմիտեն արդեն սպառել է հանրահավաքային ձևը և այսօր հանրահավաքի միջոցով ոչ մի խնդիր չի լուծվում: Հիշեցնենք, որ այսօր ժամը 14-ին հանրահավաք է նախատեսվում Պարտադիր կուտակային […]

Այդ ի՞նչ հիմնավորումներով եք համաձայնել, որ սպառողին տրվող գազի գինը դառնա 400 ԱՄՆ դոլար

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը հարց է ուղղել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՛՛Ռուսաստանը Հայաստանին գազը տալիս է 189 ԱՄՆ դոլարով: ՛՛Հայռուսգազարդը՛՛ կամ ավելի ճիշտ ՛՛Գազպրոմ-Արմենիան՛՛ որպես այդ ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություն պետք է մտնի Ձեր հանձնաժողով և առաջարկի իր գինը՝ համապատասխան հիմնավորումներով: Այդ ի՞նչ հիմնավորումներ են բերել վերոնշյալ պարոնայք, որ Դուք համաձայնվել եք, որպեսզի սպառողին տրվող […]

Դպրոցի մարզադահլիճում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ /վիդեո/

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի դպրոցներից մեկի մարզադահլիճում  նախօրեին երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է բարձր դասարանների 2 աշակերտ՝ 15 տարեկան տղա եւ աղջիկ, գրում է korrespondent.net-ը: Բժիշկները հայտնում են, որ աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հոսպիտալացվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Միտինգներով ոչնչի չենք հասնի

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանակացավ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռահար բանավեճը: Նրա խոսքով, պարզապես իր ոլորտին չի առնչվում այդ բանավեճը: Սամվել Կարապետյանը այսօր Ազատության հրապարակում կայանալիք ընդդեմ կուտակային կենսաթոշակների հանրահավաքին նույնպես չի մասանկցելու: “Պարզապես մտածում եմ, որ միտինգներով ոչնչի չենք հասնի”,-ասաց նա:

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին վաճառվում 400 դոլարով. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվել է’ իր գնահատմամբ՛ ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագ­նով: Նա պատասխա­նել է. ՛՛Դեռ գարնանը մենք ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ պահանջ էինք ներկայացրել, որ թա­փանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպես է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկ­նապատկվում ‘ հասնե­լով սպառողին: ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ կողմից […]

Մոռացել են փոքրիկ Ռիտային

Վերջերս տարօրինակ զուգադիպությամբ մեր լրագրողները աշխատանքի ընթացքում հետաքրքիր վրիպակներ են հայտնաբերում գերատեսչությունների կայքերում: Այսօր եւս մեկին հանդիպեցինք ԵՊՀ կայքում:  Նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը, որպես  Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ զետեղված է նաեւ պետհամալսարանի կայքում: Արի ու տես, որ համալսարանի համապատասխան կառույցը մոռացել է փոփոխություն կատարել նախագահի կենսագրության մասին տեքստում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը ունի երեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի