“Փողին մուննաթ”
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավաորթւյան որոշմամբ՝ փոփոխություն կատարվեց փոփոխություն կատարվեղ ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում: Նախագծից բավական դժգոհություններ կան:
Սոցիալական ցանցերում և մամուլում հատկապես արծարվեց այն հարցը, որ նախագծով նախատեսվում է, որ արտերկրում ուսանելու անբողջ ժամանակահատվածի համար պետք է վճարվի կառավարության կողմից հաստատված գրավ` նվազագույնը 8,5 մլն դրամի չափով: Բացի այդ առաջարկվում է տարկետում տրամադրել սահմանված դեպքերում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս խնդրին անդրադարձան նախարարները:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ Արմեն Աշոտյանը շատ պարզ կերպով ներկայացրեց օրենքը: Դիտարկմանը, որ բավական շատ է քննադատվում այս նախագիծը, այն համարվում է մարդու իարվուքնների խախտում, նախարար արձագանքեց. ՛՛Եղան հրապարակումներ, որ բոլորին զրկում ենք տարկետումից:
Մենք ունեինք հետևյալ իրավիճակը, որ դրսում սովորողները բոլորն էին ստանում, իսկ ներսում սովորողների պարագայում կառավարությունն է որոշում, թե որ ֆակուլտետում քանի հոգի է լինում: Այս դեպքում եթե միջկառավարական համաձայնագրով լինի, կառավարությունը կորոշի ու կազատի իսկ եթե որոշի, որ ընդուվել է ինչ-որ մարզի գերատեսչական համալսարան, բնականաբար անիմաստ կլինի տարեկետումները տալ՛՛:
Ինչ վերաբերում է գումարին, ապա նախարարը չի կարող հստակ ասել՝ այդ շեմը բարձր է, թե ոչ:
՛՛Բայց սա այն ողջամիտ սահմանն է, որին նրանք պետք է հետևեն՛՛:
Իսկ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ գործող կարգը հետևյալն է, որ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով ընդունված բոլոր ուսանողները՝ անկախ նրանից, թե որ բուհն են ընդունվել, ուշադրություն է դարձվում, թե արդյոք այդ մասնագիտությունը գերակա է, թե ոչ:
՛՛Լինելու է երկու ցուցանիշ՝ որքանո՞վ է այդ բուհը որակյալ՝ որքանով է ընդգրկված եվրոպական կամ գոնե ազգային վարկանիշներում և որքանով է այդ մասնագիտությունը ՀՀ-ի համար գերակա: Այս օրենքի երրորդ մասն այն է, որ մենք ընդլայնելու ենք բանակում ծառայած տղաների կրթության հնարավորությունը, գաղտնիք չէ, որ այս ծրագրերով հիմանկանոմ ընդունվում են արական սեռի ուսանողներ, որոնք բանակում չեն ծառայել, իսկ բանակում ծառայած-վերադարձածներն ավելի պակաս շահեկան դիրքերում են հայտնվում, որովհետև իրենց գնահատականներն ավելի ցածր են եղել. այսինքն բանակում ծառայած, իրենց պարտքը կատարած մասնագետներին կտանք ավելի մեծ հնարավորություններ արտերկրում սովորելու՛՛:
Աշոտյանը նաև ասաց, որ կառավարությունը տարկետում է աշխարհի լավագույն բուհեր ընդունված 10 ուսանողների, 11-երորդ լավագույն բուհ ընդունված ուսանողը չի տարկետվում, իսկ մեջպետականների պարագայում ինչ-որ մի մարզային նշանակությամբ բուհ ընդունված ուսանողը ստանում է տարկետում. ՛՛Այսինքն՝ մենք հավասար պայմաններ ենք ստեղծում և ծառայածների, և չծառայածների համար և երկրի համար գերակա և ոչ գերակա մասնագիտությունները՛՛: