24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ իմ աչքի տակն է կապույտ, ոչ Ստյոպա Սաֆարյանինը. Արմենը ծեծե՞լ է Ստյոպային

“Ժառանգության”  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի միջև տեղի ունեցած ձեռնամարտի մասին խոսակցությունները չեն դադարում, թեեւ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցական վերջին հավաքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ՛՛մուշտի՛՛ է տվել Ստյոպա Սաֆարյանին: Համենայնդեպս դրանք Henaran.am-ի հետ ցրույցում հերքեց Արմեն Մարտիրոսյանը.”Ես և Ստյոպա Սաֆարյանը կարծես թե ամբողջ օրը հասարակության աչքի առաջ ենք և ոչ իմ […]

Հունվարի 18-ի հանրահավաքը մայդան կդառնա՞

Հունվարի 18-ին Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ կայանալիք հանրավաքի նախաձեռնողն ի սկզբանե եղել են համակարգի դեմ պայքարող նախաձեռնության անդամները: Ապա նախաձեռնության որոշմանը դրական են արտահայտվել նաև խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը: Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում այս հանրահավաքի մասին խոսեցին ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և ՛՛Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՛՛ քաղաքացիական […]

Խցանում Մյասնիկյան պողոտայում /ֆոտո/

Առավոտյան, ժամը 9.30-ից մինչ այս պահը խցանում է Մյասնիկյան պողոտայում: Պատճառը երեկ գիշեր տեղացած ձյունն է, թեեւ քաղաքային իշխանությունը հոգացել է ճանապարհների անվտանգության մասին՝ տեղ-տեղ աղ ցանելով: Henaran.am-ի լուսանկարները ներկայացնում ենք առանց մկենաբանության:

Հրաժարվում է համաներումից եւ պահանջում

Հատուկ քնչական ծառայություն հրավիրված քաղաքացիական ակտիվիստ “Armenia Today” կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը երեկ զարմացել է:  Քննիչը հայտնել է նրան, որ նախապես առաջադրված երկու մեղադրանքներից մեկը հանվում է, բայց որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն չի տվել: Այդ մասին պատմեց Կիվիրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: “333 հոդվածից հրաժարվեցին ( կեղծ մատնություն) և մնաց 316 հոդվածը` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնությունը: […]

”Իրար գզում են, թող գզեն”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճին: ”Առաջին հայացքից թվում է, թե ես չէ, որ պետք է այս պահին խառնվեմ ՀՀ երկրորդ նախագահի և վարչապետի ”բանավեճին”։ Երկուսի իմ և քաղաքական, և տնտեսական ընդդիմախոսն եմ։ Համարում եմ, որ երկուսն էլ […]

Յուրի Վարդանյանը ոչ մի անգամ չի այցելել որդուն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը դիմել էր դատարանին խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Սակայն ինչպես Henaran.am-ին փոխանցեց փաստաբանը, իրենց միջնորդությունը մերժվել է: Դավիթ Վարդանյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված:  Ըստ փաստաբանի` նախաքննությունը հավանաբար այս ամսվա վերջին կուղարկվի կավարտվի ու գործը կուղարկվի դատարան: Ի դեպ, Վահան […]

Ձյունանուշն Առաջին տիկինն էր /վիդեո/

Տարեմուտի օրերին Հայաստանի նախագահի նստավայրում նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մոտ հյուրընկալվել էին դպրոցահասակ երեխաները: Տիկին Ռիտային երեխաները շատ էին հավանել, Ձյունանուշ էին անվանում: Ասացին` քնքուշ է եւ անչափ բարի : “Չեն գնում Ձմեռ պապիկի մոտ, ասում են` ինձ հետ հետաքրքիր է”,-Henaran.am-ի թղթակցին կես կատակ, կես լուրջ պատմեց Ռիտա Սարգսյանը: Իսկ երբ իմացան, որ Առաջին տիկինը […]

Շարմազանովի կնոջ համար՝ ամուսինն ամենօրյա Ձմեռ պապ է /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշում է իր մանկության այն նոր տարին, երբ Ձմեռ պապիկը թանկարժեք “Ֆիֆա” ֆուտբոլի կաշվե գնդակ նվիրեց իրեն եւ եղբորը: “Հետո իմացանք, որ հայրս էր նվիրել”,-ասաց ԱԺ փոխնախագահը, որի խոսքը լսում էր նաեւ մյուս փոխնախագահը՝ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս էլ պարզաբանեց, որ 25 ռուբլանոց գնդակ նվեր ստանալը նշանակում է, որ […]

Ռոբերտ Քոչարյանը Ամանորին քմահաճ չէ /վիդեո/

ՀՀ ժողովրդական արտիստ Սյուզան Մարգարյանի ընտանիքը, դստեր՝ Սիրուշոյի ամուսնանալուց հետո՝ Ամանորը դիմավորում է խնամու՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ: “Սովորական նոր տարի է, ինչպես մնացած ընտանիքներում: Մենք ենք գնում նրանց հյուր, երեխեքը՝ Սիրուշոն եւ ամուսինն են գալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Սյուզան Մարգարյանը: Սալաթներ է պատրաստում, ավանդական խոզի բուդն է սեղանին լինում: Պարզվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի