22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիր պատգամավորների առանձնազրույցը Աբրահամյանի հետ. ՛՛այդ գործի համար կոմպրոմիսի կգան՛՛ /վիդեո/

Ազգային ժողովի նիստն ավարտվեց: Միայն թե չվերջացավ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկի քննարկումը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի՛՛ շուրջ առաջացած անհասականալի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Դեռևս նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին ևս պետք է ընդգրկեին քննարկումներում:

Նիստից հետո Հովիկ Աբրահամյանին մոտեցան և շուրջ 20 րոպե առանձին զրուցեցին ՀՅԴ պատգամվոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը։

Զրույցից հետո Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ առաջարկում էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ կոմպրոմիս գտնել ԱԺ մեծամասնության հետ։ ՛՛Մեզ հետաքրքրում է, որ իսկապես բաց հրապարակային քննարկում լինի բարձրացված հարցերի շուրջ, և մենք պարզ ասում ենք, որ եթե դուք հրաժարվում եք այդ բանն անել, ուրեմն պատասխանատվությունը ձեզ վրա եք վերցնում՛՛,-ասաց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  հայտարարել է, որ իրենք դեմ են այդ գաղափարին, ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ՛՛Այո, հասկանում եմ, բայց քանի որ Աբրահամյանի կողմից հնչել էին ինչ-որ բաներ, մենք էլ ընդառաջ գնացինք”։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ դեռևս ոչ մի համաձայնություն չունեն ԱԺ նախագահի հետ։ ”Համենայն դեպս մեզ համար պարզ է, որ հրաժարվելով այս հանձնաժողովից՝ ամբողջ այս ապօրինությունների պատասխանատվությունն իրենք վերցնում են իրենց վրա և փաստորեն ժողովրդի առաջ հրաժարվում են քննարկել գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը։ Մենք դա ենք չէ՞ ուզում, տեսնել ո՞նց է ձևավորվում գազի գինը, ո՞նց է լինում, որ գազի գնի ամենաշատ մասը կազմում է սահմանից այս կողմ, ո՞նց կարող է նման բան լինի, չպարզե՞նք, և այդ գործի համար պատրաստ ենք գնալ ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի, միայն թե հանձնաժողովը ստեղծվի, և կառավարությանը բերենք այստեղ և ստիպենք, պատասխանի բոլոր հարցերին”:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ