Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում Էրդողանին ճանաչել 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը
Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բեռլին, գերմանացի պատգամավորը մատնանշում է Հայոց ցեղասպանության փաստն ու կոչ անում Անկարային չմոռանալ այդ մասին:
“Ես պահանջում եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որպեսզի վերջինս Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու ասորիների Ցեղասպանության փաստը 99 տարուց ավել այլեւս չժխտի“,- այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության մարդու իրավունքների աշխատանքային խմբի խոսնակ Էրիկա Շթայնաբխը:Գերմանացի պատգամավորն ընդգծում է, որ երիտթուրքական կառավարությունն առաջին աշխարհամարտի տարիներին մոտ 1,5 մլն հայերի հետապնդել ու սպանել է:
“Էրդողանն ուղղակի պարտավոր է շուրջ hարյուրամյա պատմություն ունեցող այս զարհուրելի Ցեղասպանության եղելության փաստի հետ առերեսվել:
Ինչպես նաեւ Էրդողանը պարտավորված է հոգ տանել, որպեսզի թուրքական դպրոցական դասագրքերում պատմության այս հատվածի խեղաթյուրումն այլեւս երկար չտեւի“,-նշել է Շթայնբախը:
Փետրվարի 3-ին մեկնարկում է Էրդողանի պաշտոնական այցը Գերմանիա: Բեռլինում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում դրված են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սիրական հարցը եւ այլն:
Այցի կարեւորագույն բաղադրիչներցի մեկն էլ մոտ ապագայում Թուրքիայում նախատեսված ընտրություններն են: Էրդողանը, Գերմանիայում հանդիպելով թուրքական համայնքի հետ, ակնկալում է նրանց վստահության քվեն ստանալ նախ մարտ ամսին տեղական ինքնակառավարման մարմինների, ապա ամռանը` նախագահական ընրտություններում: