24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անկախ ՄԻՊ-ի որոշումից կդիմեն ՍԴ

՛՛Մեծամասնությունն ու կառավարությունը չեն ցանկանում լսել փաստարկներ, ու հակափաստարկներ չկան՝ ըստ էության՛՛,-ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: ՛՛Մենք պարտադրեցինք, որ լսեն մեզ։ Այլ խնդիր է, որ մեծամասնությունը կառավարության համառությունը փորձում է առաջ մղել, առանց հաշվի առնելու, որ ոչ միայն նման ռեֆորմները պետք է հասարական լայն ընկալում […]

Հռիփսիմե Խուրշուդյանին օգնում է սկեսուր-մայրիկը /վիդեո/

Եվրոպայի եւ աշխարհի ծանրամարտի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2012թ-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը տղային ունենալուց հետո վերադառնում է մեծ սպորտ: Նրա որդին չորսուկես ամսական է: “Ինձ օգնում է կիսուրս, զբաղվում է Աշոտիկով, իսկ ես պարապում եմ՝ օրական երկուսուկես ժամ”,-ասաց նա: Հռիփսիմեի խոսքով, երբ երեխա ունենալուց հետո մոտեցավ ծանրաձողին՝ զարմացավ. Ինքն իրեն հարցրեց՝ միթե ես […]

Պուտինը եկել էր գույքագրում կատարելու

՛՛Ճիշտ են նկատել, որ աննախադեպ էր՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցներին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իշխանության արտահայտած տեսակետը, թե ՌԴ նախագահի այցը աննախադեպ էր: Սակայն ի տարբերություն իշխանության՝ Փոստանջյանն այս այցի աննախադեպ լինելն այսպես է գնահատում. ՛՛Եթե պետական այց է, լինում է մայրաքաղաքում, այլ ոչ թե առաջին հերթին այցելում էր ռազմաբազա ու գույքագրում կատարում, նա […]

Բացահայտվեց ողջ ճշմարտությունը /վիդեո/

Առինջ գյուղի  բնակչուհի բազմազավակ մայր Արուսյակ Սահակյանը Henaran.am-ի թղթակցի հետ նախորդ զրույցներում նշում էր, որ դադարել է հավատալ արդարադատությանը: Նրա ընտանիքում կատարված միջադեպը անմիջականորեն առնչվում էր օրենքին. մեկ տարուց ավելի` Արուսյակը պայքարում էր “Ճիշտը ջրի երես”  հանելու համար: “Տղաս 5 անգամ դատապարտվածին մեկ ապտակ տալու համար անհիմն մեղադրվեց: Խփել էր, որովհետև վերջինս գողացած հեռախոս էր […]

Վախճանվել է Նելսոն Մանդելան

96 տարեկանում կյանքից հեռացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ ՆելսոնՄանդելան: Այս մասին հայտարարել է երկրի գործող նախագահ Ջեյքոբ Զուման, գրում է INTERFAX.RU-ն: Մանդելան մահացել է թոքերի երկարատեւ հիվանդությունից: Գործողն նախագահն ասել է, որ Մանդելայի մահվան կապակցությամբ մինչ նրա հուղարկավորությունը երկրում կիջեցվեն բոլոր պետական դրոշները: Մանդելային կհուղարկավորեն նրա հայրենի Կունու գյուղում: Մանդելան պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահն է եղել: ՀԱՀ նախկին նախագահի մահվան կապակցությամբ […]

Փոստանջյանը համապետական գործադուլի կոչ է անում

՛՛Այս կառավարությունը համապատասխան ժամանակին չի ավարտել իր աշխատանքները, այս կառավարությունը թափթփված, անշնորհք ու անկազմակերպ կառավարություն է, որ չի կարողացել ավարտել իր գործերը ու ծանրաբեռնում է Ազգային ժողովը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ նկատի ունենալով, որ դեկտեմբերևին տասին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Պատգամավորը նշեց, որ վերջին օրերին քննարկման դրվեց ՛՛Կենսաչափական անձնագրերի վերաբերյալ՛՛ […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

      ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6 -ին` ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սպիտակի, Սևանի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:  Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ: Միջպետական […]

Թեժ պայքար Արարատում.Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Արարատի մարզի Ջրահովիտ և Այնթապ համայնքներում դեկտեմբերի 8-ին կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս երկու ընտրությունները նման են նրանով, որ երկու համայնքներում էլ ընտրապայքարի են դուրս գալու 2 թեկնածու` նախկին և գործող համայնքապետերը: Ջրահովիտում կպայքարեն նախկին գյուղապետ Վարդան Գրիգորյանը և գործողը` Համլետ Ղազարյանը: Համայնքում անցկացված հարցումներից կարելի է ենթադրել, որ երկու […]

Դավութօղլուն կգա Երեւան

Թուրքական Hyurriet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երեւանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հիշեցնենք, Դավութօղլուն հրավիրվել էր Երեւան` մասնակցելու Սեւծովյան համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին

Դեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի