20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ճանապարհներ, որոնցով խորհուրդ չի տրվում երթեւեկել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց էՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:

Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ