06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ենթադրենք՝ այս հանձնաժողովը ստեղծեցինք, արդյունքներն ի՞նչ են

”Սովորաբար ընդդիմությունը ոչ թե փորձում է խնդիրներ լուծել, այլ հասարակությանը ուզում է մատուցել, որ իրենք անգնահատելի հրեշատակային գործ են կատարում և բոլորը սրիկաներ են, իրենք նոր են գլխի ընկել”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով ոչ իշխանական խմբակցությունների կողմից առաջարկին ստեղծել ՛՛գազային պայմանագրերի՛՛ բացահայտման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով:

՛՛Քաղաքական դաշտում դա չի անցնում, քաղաքական դաշտը նրա համար է, որպեսզի մարդիկ քննարկեն, հասկանան՝ ինչ են ուզում: Այստեղ ամեն ինչ անորոշ է: Ի՞նչը քննարկենք՛՛,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ոչ ոք այդ առաջարկը չի ներկայացրել: 

Ըստ Սահակյանի՝ ընդդիմությունն իր բարձրացրած հարցերի պատասխանները կարող է ստանալ կառավարությունից:

՛՛Հետևաբար, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ Ենթադրենք այս հանձնաժողովը ստեղծեցինք, ստեղծեցինք նաև մազութի հանձնաժողովը, արդյունքներն ի՞նչ են՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ