16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչու է ՀԱԿ-ը նույն ՛՛փոցխի վրա կանգնում՛՛

՛՛Ես որոշակի մտահոգություններ ունեմ այս նախաձեռնության վերաբերյալ, թե պահի, թե ժամանակի առումով, որովհետև չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ մեծամասնությունը որոշակի փոփոխություններ ունի իր մոտեցումներում՛՛,- դիմելով ՛՛մարտի մեկի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջնագիրյանին՝ կարծիք հայտնեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Պատգամավորը չի հասկանում, թե ինչով է պայմանավորած խմբակցության՝ նույն ՛՛փոցխի վրա […]

Զուրաբ Ժվանիան սպանվել է Սահակաշվիլիի ներկայությամբ. վրացական մամուլի սկանդալային բացահայտումը

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ 2005-ի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննությունն ավարտվել է, սակայն վրացական դատախազությունը դեռեւս մանրամասներ չի հրապարակում, տեղեկացնում է Interfax.ru-ն: Վրացական “Ասավալ-դասավալի” շաբաթաթերթը, վկայակոչելով դատախազությունում իր աղբյուրին, գրում է, որ Ժվանիան սպանվել է Թբիլիսիի մերձակայքի Շավնաբադա նախագահական նստավայրում` Սահակաշվիլիի եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի […]

՛՛Էլի լավ ա …՛՛

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց նաև ԱԺ սկանդալային բառապաշարը՝ նկատի ունենալով Հրայր Թովմասյանի և Արմեն Ռուստամյանի միջեւ հայտնի միջադեպը: Բաղդասարյանը օբյեկտիվ մոտեցում ունի .”Մենք այսօր տեսնում ենք, թե բազմաթիվ երկրների պառլամենտներում ինչ է կատարվում: Նույնիսկ խոսքից գործի են անցնում ”,-նշեց Բաղդասարյանը հավելելով , որ ամեն դեպքում ցանկալի է […]

Ինչ խորհուրդ է տալու Ջհանգիրյանն իր թոռներին

”Ինչպիսին էլ լինի Մարտի մեկին տեղի ունեցած ողբերգական իրադարձություների գնահատականը, մեկ բան անկհայտ է, որ պատմության դասագրեքրում հիշատակվելու է որպես մեծ խարան հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում։ Այստեղ կարևոր է ոչ միայն տասը զոհերի մահվան հանգամանքների լիակատար պարզումը, ոչ միայն իրավապահ մարմինների կողմից քննչական կամ այլ գործողությունների հիմնավորվածության ուսումնասիրությունը, ինձ թվում է, որ պակաս կարևոր […]

Երեւանում հեծանվուղի կգործի

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների […]

Սահակաշվիլիին Ուկրաինայում ՛՛բացառիկ՛՛ պաշտոններ են առաջարկում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Կիեւում մի քանի բարձր պաշտոններ են առաջարկել, որպեսզի ինքն ընտրի, գրում է Новости-Грузия-ն: Այս մասին Սահակաշվիլին ինքն է հայտարարել վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում: Սակայն նա միեւնույն ժամանակ հայտարարել է, որ թեեւ “բացառիկ առաջարկներ” է ստեցել, սակայն ինքն այլ նախագծեր ունի: “Ես ասացի, որ իմ սիրտն այնտեղ կմնա, որովհետեւ այնտեղ մեր […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը: Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների […]

Մինչեւ աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն, չէ՞ … ՛՛նաիրիտցիները՛՛ դարձյալ ԱԺ-ում են/վիդեո/

՛՛Նաիրիտի՛՛ աշխատակիցներն այս պահին դարձյալ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց: Նրանք պահանջում են, որպեսզի գործարանը վերագործարկվի, սակայն նախ և առաջ ուզում են ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը: Աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ ՛՛մեկի աշխատավարձը 50 հազար դրամ է եղել, մյուսինը՝ միլիոնի է հասել՛՛: Նրանք նշեցին, որ կողմ են նաև ՛՛Նաիրիտի՛՛ հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելուն, սակայն […]

՛՛Միտդ պահիր իմ հասցեն՛՛

Փետրվարի 25-ին ՛՛Եռաբլուր՛՛ պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունըՀայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ ՛՛Եռաբլուր՛՛ […]

Նախախորհրդարանի արտահերթ ընտրությունների կոչը

2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի, սակայն քաղաքական առումով մեր կյանքը կանգ է առել այդ օրվա մեջ: Մենք դատապարտված կլինենք այսուհետև ևս խարխափելու ՛՛մարտի 1՛՛-ից ՛՛մարտի 2՛՛-ի միջև ընկած անլուսաբաց քաղաքական գիշերվա խավարի մեջ, քանի դեռ չենք հստակեցրել մեզ բաժին ընկած այդ ծանր ժառանգության հաղթահարման ուղին ու միջոցները:  ՛՛Մարտի 1՛՛-ը համապետական ընտրությունների կեղծման և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի