10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։ Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ […]

Հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ ԼՂ հակամարտությունը չլուծվի. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանում այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ ԼՂ հակամարտությունը չլուծվի: “Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որեւէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի”, – հայտարարել է նա, […]

Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում 2013 թվականին իրականացված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ  Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2013 թվականին իրականացված  ծրագրերը: Ընդգծելով, որ սոցիալապես անապահով խավի խնդիրներն ու այս ուղղությամբ իրականցվող  սոցիալական աջակցության ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ծրագրերի կարևոր մասն են և գտնվում են Երևանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում՝ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ 2013 թվականին ավելացել են այս […]

ՃՈ-ի կողմից մահացած անձանց տուգանման վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

Մամուլում հրապարակված «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով որոշումները կայացնում է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշում է կայացվել մահացած անձի անվամբ, ապա պատճառը տվյալ տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի կողմից (իսկ […]

Հարգանքի տուրք հայ սպայի հիշատակին /ֆոտո/

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։ «10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ […]

Մենք դալալ չենք ոչ էլ սպեկուլյանտ. ավտոներկրողները պահանջում են իրենց գրանցել հարկային դաշտում

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեց ավտոներկրողների օրինական դաշտ մտնելու հարցը: “Քսան տարուց ավելի է, անկախությունից ի վեր ավտոներկրող հասկացողությունը նոր է ի հայտ եկել, մենք ուզում ենք մտնել հարկային դաշտ, որովհետև սովետական միության ժամանակ առևտրով զբաղվող ցանկացած քաղաքացի սպեկուլյանտ էր կոչվում, դալալ հասկացողությունը պետք է վերանա ընդմիշտ մեր լեքսիկոնից: Մենք […]

Վերջ ”ատկատին”

”Մրցույթներն այսօր նախարարությունում անցկացվում են միայն էլեկտրոնային տարբերակով, ցուցադրվում են մրցույթները օնլայն ռեժիմով, և կխնդրեի ակտիվ լինել, մասնակցել մրցույթների:  Ատկատ հասկացողությունն այստեղ բացակայում է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:  Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս կիրառության մեջ են բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծեր, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի նախագծման առաջադրանք, […]

Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու. Շարմազանովը կատարեց խոստումը /ֆոտո, վիդեո/

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել […]

Փետրվարի 20-ը` սգո օր Ուկրաինայում

Ուկրաինայում վաղը` փետրվարի 20-ին, սգո օր է հայտարարվել` ի հիշատակ երեկ ու այսօր բախումների հետեւանքով զոհվածների, գրում է РИАНовости–ն: Սգո օրվա կապակցությամբ ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները, չեղյալ են համարվելու ժամանցային միջոցառումները, մարզական մրցումները:

Երեւանցի աշակերտները գիրք են նվիրել Երեւանի քաղաքապետին

Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի