18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկնողների թիվն ավելացել է

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ”Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:

 

Եթե 2013թ. փետրվարին դեպի ”Զվարթնոց” կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

 

 

Ուղևորների թիվը 2013թ.  փետրվարին

Ուղևորների թիվը 2014թ.  փետրվարին

Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ

Ժամանող

40 882    

48 007      

 + 17 %

Մեկնող

50 288    

52 349      

 + 4 %

Ընդամենը

91 170

100 356

 + 10 %

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ