06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը փակ է. թշնամին ակտիվացել է

Դեռ երեկվանից և այսօր էլ արդեբեջանական կողմը ակտիվացել է ու կրակոցներ է արձակում Վազաշեն-Պառավաքար ճանապարհի ուղղությամբ:  Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին այդ շրջանի բնակիչները, ճանապարհը փակ է: Այս պահին թշնամին չի կրակում, սակայն տեղաշարժվել այդ հատվածով արգելվում է:

Ներկայացվել է ”Հայաստանի հարավային երկաթուղու” կառուցման նախագիծը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ”Ռասիա ՖԶԷ” ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել ”Հայաստանի հարավային երկաթուղու” կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը: Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, […]

ՕԵԿ-ը կպահանջի՞ վերանայել կոալիցիոն համաձայնագիրը/վիդեո/

ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերը քննարկում են ՀՀ վարչապետի կառավարության հրաժարականի պահանջի մասին նախագիծը: Հնարավոր է արդյո՞ք ՕԵԿ-ը փոխի իր մտադրությունը և պահանջի իշխանությունից վերանայել կոալիցիոն համաձայնագիրը կամ պարզապես միանա այդ ուժերին: “2010 թվականին ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն պայմանագիր՝ մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները և որպես սկզբունքային քաղաքական ուժ հավատարիմ է մնալու իր կնքած կոալիցիոն […]

Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ-ի դիմաց են. նրանց ստիպում են ֆոնդեր ընտրել /վիդեո/

Մեծամորի ատոմակայանի մի քանի տասնյակ աշխատակցիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրականում իրենց թիվը վեց հարյուրն է: ”Մյուսները ճանապարհին են, գալիս են”,-ասաց նա: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` ակցիայի հինգ անդամները իրենց նամակն են հանձնել ՄԻՊ-ին, նրանց ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքի […]

Կիեւում երեք ցուցարար է սպանվել /վիդեո/

Այսօր Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, գրում է Газета.Ru-ն: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել Կիեւում այսօրվա բախումների հետեւանքով: Նշվում է նաև, որ ևս յոթ ակտիվիստներ գտնվում են մահամերձ վիճակում, սակայն շտապօգնության աշխատակիցները չեն կարողանում մոտենալ ու օգնություն ցուցաբերել նրանց: Այս ամենի մասին Ֆեյսբուքի իր էջում գրել […]

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, […]

Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում եւ Ռուսաստանում

 Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։          Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող […]

Բանգկոկում խռովությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի

Թայլանդի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում 4 հոգի մահացել է, եւս 64-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն: Ինչպես պարզվել է, 4 մահացածներից մեկը ոստիկան է, երեքը` ցուցարար: Հիշեցնենք, որ Բանգկոկում նախորդ տարվանից ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը:

Նախագահը իրավունք ուներ/վիդեո/

Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև ԵԿՄ 10-րդ համագումարրին նախագահի հնչեցրած “նվնվացող ազատամարտիկների” մասին գնահատականին: “Ես չգիտեմ նվնվացող ասելով ինչ նկատի ուներ պարոն նախագահը, միգուցե նվնվացողներ կան, ովքեր պատերազմում չեն ունեցել իրենց դերն ու նշանակությունը, ես չգիտեմ, չեմ կարող ասել:Նախագահը այդ գործընթացների ակտիվ մասնակից է եղել և դա իրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված