21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը կպահի իր ընդդիմադիր կեցվածքը, եթե…/վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունների նիստը: Նիստում քննարկվելիք հարցերի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ քառյակի գործողությունը կապված նոր Կառավարության ձեւավորման հետ:

Ըստ Ռուստամյանի` նպատակ կա միասնական դիրքորոշում ունենալ իրավիճակի շուրջ, սակայն մոտեցումները տարբեր են: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին կառավարության մաս կազմելուն, Ռուստամյանը նշեց, որ բանակցություններ եղել են եւ շարունակվում են: 

Բանակցության ընթացքում քննարկվում են Դաշնակցության ներկայացրած 7 կետերը: Հարցին, թե ինչպիսին է իշխանության արձագանքը, արդյոք այդ 7 կետերը ընդունում են, Ռուստամյանը պատասխանեց, որ երկրորդական-երրորդական հարցեր են որոշ վերապահումով ցանկանում ընդունել, վերապահումով են ընդունում նաև խորհրդարանական համակարգին անցնելը, համամասնական ընտրակարգին ամբողջովին անցելը, իսկ արտաքին քաղաքականության հետ կապված ՀՅԴ-ի դիրքորոշումները չեն փոխվել: “Մենք մեր ընդդիմադիր կեցվածքը պահում ենք, մինչեւ որ ամբողջական չընդունվի մեր առաջարկած պահանջները՝ 7 կետից բաղկացած ծրագիրը”,-ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ անտրամաբանական կլինի, որ լրիվ կետերը ընդունեն, ու այդ դեպքում էլ իրենք մերժեն դրանք իրականացնել: 

Նրա խոսքով` կառավարության մաս կազմելու հարց Դաշնակցությունում չի քննարկվել: Բոլոր հարցերին վերջնական պատասխան կտրվի ապրիլի 18-ին կայանալիք գերագույն մարմնի ժողովին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ