20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիրավոր ազատամարտիկը 4 երեխաների հետ կգիշերի Նախագահականի դիմաց

Նստացույց նախագահականի դիմաց: Չորս երեխաների և կնոջ հետ այսօր առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ  նստացույց է հայտարարել վիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանը: 2006 թվականից ազատամարտիկը հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, սակայն առ այսօր անտուն է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբի կինը՝ Անահիտ Բաղմանյանը նշեց, որ ամուսինը Ղարաբաղյան պատերազմից հետո յոթ անգամ վիրահատություն է տարել: […]

Սեյրան Օհանյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Միլիոնատեր-հանցագործը փոխել է արտաքինը, որպեսզի չբռնվի

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա ազգությամբ չեչենի, ով հետախուզվում էր մեծ չափի խարդախություն կատարելու համար: Նա կեղծ փաստաթղթերով բանկից մեծ գումար է վերցրել` 89 միլիոն ռուբլի: Երբ ոստիկանները բացահայտել են եւ հետախուզում հայտարարել տղամարդու նկատմամբ, նա դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանն ու փոխել արտաքինը, գրում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ այլ անձնագիր է ստացել, սակայն ոստիկաններին […]

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր. Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Ապրիլի 15 Երևան 

Ահաբեկչության հետեւանքով 70-ից ավելի մարդ է մահացել

Նիգերիայի մայրաքաղաքում ավտոբուսի կանգառում իրար հետեւից երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ավելի քան 71 հոգի է մահացել, 124 վիրավոր կա, տեղեկացնում է  Utro.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ կանգառը լիքն է եղել մարդկանցով: Առայժմ որեւէ ահաբեկչական կազմակերպությունը տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Սահմանագոտում ականի պայթյունից՝ մեկ զոհ և մեկ վիրավոր

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ ողբերգական այսօր  դեպք է տեղի ունեցելՆոյեմբերյանի Բերդավան գյուղի սահմանագոտում:   Երկու տղամարդ ծնեբեկ քաղելու համար մտել են սահմանամերձ ականապատ տարածք: Նրանք պայթել են ականի վրա:Տղամարդկանցից մեկը Բերդավանի, մյուսը Հաղթանակ գյուղի բնակիչ է:Բերդացանի բնակիչ Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել է, իսկ նրա ընկերը՝ ստացել է վնասվածքներ և այժմ գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում:  

Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը /վիդեո/

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Գորլովկ քաղաքում մոտ 150 ցուցարար փորձել են գրավել տեղի ոստիկանության շենքը: այստեղ կրկաոցներ են հնչում, ակտիվիստները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը, գրում է TSN.ua-ն: Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը, կոտրել ապակիները, նրանք փակել են կենտրոնական փողոցը: Տեսանյութը` այստեղ:

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. մեքենան դարձել է թիրախ

Հակառակորդը երեկ՝ ապրիլի 14-ի երեկոյան, նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ կրակ բացել Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղապետի փոխանցմամբ կրակոցները եղել են Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ: Նա նշեց, որ կրակոցները տեւել են մինչեւ ուշ գիշեր, այժմ սահմանին հանգիստ վիճակ […]

Դամասկոսում հրթիռակոծվել է Հայ կաթողիկե դպրոցը. կա զոհ եւ վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, Դամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ: ՀՀ ԱԳՆ-ն խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել։

Ծերությունը պետք է արժանապատիվ վայելել. վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ՀԱԿ-ի հայտարարությանը.Tert.am

Tert.am լրատվական կայքը հարց է ուղղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին. – Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը: – Գիտե՞ք, Ազգային Ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի