13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դպրոցականը դանակահարել է 20 հոգու

Ամերիկյան Պիտսբուրգ քաղաքի դպրոցներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, դպրոցականը դանակով հարձակվել է իր հարազատ դպրոցի աշակերտների վրա ու դանակահարել 20 հոգու, հայտնում է Лента.Ру-ն: Հայտնի է, որ վիրավորները 14-17 տարիքի երեխաներ են, որոնց անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Թե որն է եղել դպրոցականի նման արարքի պատճառը, առայժմ չի հաղորդվում:

Ձեզ ո՞ր պետն է կանչել, Վլադիմիր Գասպարյա՞նը/վիդեո/

“Առավոտյան 9 անց կեսի սահմաններում եկան՝ բա գնում ենք բաժին: Ի՞նչու հարցրի, ասեց՝ պետնա կանչել”,-այսօր լրագրողներին պատմեց “Ներազգային քաղաքացիական շարժման” ղեկավար  ՎահանՄարտիրոսյանը: Մարտիրոսյանին տարօրինակ է թվացել այդօրինակ պահանջը և ծանուցագիր է պահանջել: “Ձեզ, որ պետն է կանչել՝ Վլադիմիր Գասպարյա՞նը”,-հարցրեց լրագրողներից մեկը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

“Պարոն նախարարը շատ լավ մարդ ա, բայց իրա հրամանները չեն կատարում”

Այսօր կայացած կառավարության նիստից հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին մոտեցան մի քանի բողոքող քաղաքացիներ:Երկու տարեց տղամարդիկ գրեթե վազում էին նախարարին մոտենալու համար: Նրանցից մեկը դիմելով մյուսին ասաց.”Մի վախեցի, հասի ու բռնի  թևից”: Մյուս տղամարդը գոտեպնդելով ընկերոջ ասածից հենց այդպես էլ արեց: “Լսում եմ հայրիկ ջան”,-ասաց նախարարը, սակայն չբավարարեց դիմողի խնդրանքը, որը […]

Առաջարկում էին փոփոխել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, […]

Յուլիա Տիմոշենկոյին “կախաղան են հանել” /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ռուսամետ ցուցարարները տեղի Անվտանգության խորհրդի շենքի մոտ գովազդի վահանակից կախաղան են բարձրացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նմանակ-տիկնիկին, գրում է Life News-ը: Տիկնիկի վրա տարբեր դաջվածքներ են եղել, ինչը վկայում է թեկնածուի գաղութային անցյալի մասին:

Հովիկ Աբրահամյանը լսում է ժողովրդի ու մտավորականի ձայնը. ինչպիսի վարչապետ է անհրաժեշտ

Չարենցագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ վարչապետ կարող է  նշանակվել այն մարդը, ում անունը հիմա շրջանառվում է, միգուցե և նա, ով արդեն եղել է վարչապետ: ”Ով գալու է, բարով գա, բարով կառավարի, ու երեսը դեպի ժողովուրդը դարձնի ու ծառայի ժողովրդին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:  Ասուլիսի մյուս բանախոսը` Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն էլ հայտնեց, […]

Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին

 ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ “ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջեւանի հիվանդանոց զննության”:  Հիշեցնենք,  որ Խոջոյանը խիստ ամպամածության պատճառով մարտի 7-ին  մոլորվել էր եւ հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Երեկոյան գալու եք չէ՞. Աշոտյանը խոստացավ /վիդեո/

Երևան քաղաքի բնակչուհի Ռուզաննա Բունիաթյանը, այսօր, Կառավարության հերթական նիստից հետո կարողացավ “բռնացնել” կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին: Ռուզաննա Բունիաթյանի դուստրը միայնակ  մայր է և մանկահասակ երեխա ունի: Նա դուրս է մնացել ուսումնարանից, վարձավճարից՝ 40 հազար դրամ պակաս մուծելու պատճառով: Մոր համոզմամբ այդ կրթությունը կօգներ աղջկան մասնագիտություն ստանալ, հետագայում նորմալ աշխատանք գտնելու և երեխային […]

Մայդանի դիպուկահարները հնազանդվել են Սահակաշվիլիին. վրացի գեներալի սենսացիոն հայտարարությունը

Վրացի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին հայտարարել է, որ Կիեւի մայդանում փետրվարին մարդկանց վրա կրակած դիպուկահարներից 4-ը եղել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, գրում է  Интерфакс-ը: Գեներալը ասել է, որ այդ 4-ի անուններն իրեն հայտնի է, եւ իր հավաքած նյութերն ինքը կուղարկի վրաստանի դատախազություն: 

“Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ ոքի համար էլ սպասելի չէր”

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր “Հենարան” մամուլի ակումվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ ոքի համար էլ սպասելի չէր։ “Անակնկալ էր բոլոր քաղաքական ուժերի համար, չնայած առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամին, պետք է լինել ազնիվ եւ ասել, որ այս պահին չկային հրաժարականի նախադրյալներ: Համոզված եմ, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ամենևին պարտադրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված