13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչու մեկ դուստր /վիդեո/

“Իմ երջանկության բանաձևը, երևի թե, այն է, որ ես հայտնվել եմ ու ծնվել եմ այն քաղաքում, ուր ծնվել եմ, հենց իմ ծնողներն են եղել իմ ծնողները: Հետո հանդիպել եմ այն մարդուն, որը ինձ տվել է ապրելու ու թռչելու մեծ կարողություն, հավատ սեփական ուժերիս նկատմամբ՝ դա իմ ամուսինն է, իմ կյանքի կեսը, իմ կեսը, իմ բոլոր […]

Հայտնի են ”Նռենի” երգի ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները

Ապրիլի 11-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց ”Նռենի” ամենամյա երգի միջբուհական փառատոնը։ Այն նվիրված էր բուհի ուսխորհրդի 20-ամյակին։ Տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։             Երգի փառատոնի ժյուրիի կազմում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արզաս Ոսկանյանը, ՀՀ […]

Հրդեհ ”Սենատոր” խաղատան մոտ

Ապրիլի 12-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում` ”Սենատոր” խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող ”Ռուսական բաղնիքներ” հանգստի համալիրում այրվում է փայտյա շոգեբաղնիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել` 07.41-ին: […]

Խուճապի է մատնվել. Նախախորհրդարան

”Նախախորհրդարանը” հայտարարություն է տարածել ”Դեմ եմ”-ին ուղղված Գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ: Հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ, կեղծիքով ու խաբեությամբ յուրացրած հանցավոր վարչախումբը, բախվելով դիմադրության նորանոր օջախների առաջացման և դրանցում երկրի տեր քաղաքացիների ծննդի, հասունացման ու համախմբման բնականոն և անկասելի գործընթացին, խուճապի է մատնվել: Այդ խուճապը նրան հերթական անգամ դրդում է բացահայտ ու ցինիկ կերպով անտեսել Սահմանադրության, […]

Ծառուկյանը Ծաղկաձորում է. ՀՀԿ-ից ներկայացուցիչներ չկան

Ծաղկաձորում մեկնարկել է ”Նոր տնտեսական քաղաքականություն խորագրով” ֆորումը, որի կազմակերպիչները ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններն են: Նշենք, որ քննարկվում է ՀՀ տնտեսական ու սոցիալական զարգացման նոր ծրագիրը:  Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից ներկա են նաև պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ”Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը, […]

Ծառատունկի մեկնարկը տրվել է հաճելի անակնկալով /ֆոտո/

Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից մատուցված հաճելի անակնկալով:  Նոր Նորքեցի մանուկները, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել էին ֆլեշմոբ, որով իրենց կոչն են ուղղել բոլոր երևանցիներին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

Ընդդիմությա՞ն դեմ…

”Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ իշխանությունը տարբեր թիրախներ է մտցնում քաղաքական դաշտ` փորձելով քաղաքական ուժերին միմյանցից հեռացնել, քնարկումների նոր դաշտ ստեղծել, որպեսզի իրարից տարանջատվեն, և հասարակությանը շեղի ու ժամանակ շահի”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին, ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: ”Այս պահին դա հրապարակ նետելն այդ տեսանկյունից եմ նայում, իշխանությունը փորձում է […]

Անձրև և ամպրոպ

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

Ոստիկանության Իջևանի բաժնի և ”Աբովյան” քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես ”Կարմիր Խաչի” գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, […]

Ծառուկյանը արտահերթ նախագահական ընտրությունների՞ է գնում

Ըստ որոշ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոգեւորվել է վարչապետ Տիգրանի Սարգսյանի հրաժարականից եւ կուսակից-մտերիմների մոտ հայտարարել, որ դա իրենց հաղթանակն է: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե մի քանի ամիս անց՝ արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվելու է Հայաստանի նախագահ:  Տեղեկությունը ճշտել Henaran.am-ին չհաջողվեց, քանի որ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը երեք օր է խորը անհասանելի է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված