15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդ գիտնականները բնակարանի խնդիր ունեն. հաշվետու ժողովին մասնակցում է Սերժ Սարգսյանը/ֆոտո/

Այսօր ապրիլի 23-ին տեղի ունեցած ՀՀ գիտությունների ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին մասանկցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ ժողովի մեկնարկը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը ներկայացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը: Այնուհետեւ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել անցած հաշվետու ժողովից մինչեւ հիմա կյաքնից հեռացած գիտությունների ակադեմիայի անդամների հիշատակը:

Ներկայացնելով հաշվետվությունը՝ Մարտիրոսյանը մասնավորապես ասաց, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս, 58թղթակից անդամ: Համակարգում աշխատում է 4077մարդ, որից 2515-ը գիտական աշխատողներ են:

Մանրամասն ներկայացնելով կատարած ծրագրերը, Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ սոցիալական հարցերին:

“Սոցիալական դժվար լուծելի խնդիրներից է բնակարանային պրոբլեմը, որն հատկապես խոցելի է երիտասարդների դեպքում: Հանրապետության նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարանոց շենքի շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա վերջին”,-ասաց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ