15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանվել Գրիգորյանը` նորանշանակ վարչապետի մասին

Երեկ մենք ներկայացրել էինք՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ Henaran.am-ի թղթակցի հարցազրույցի առաջին մասը: Այսօր ներկայացնում ենք շարունակությունը.

Կան Արցախյան ազատամարտի մասնակիցներ, որ այսօր ԵԿՄ շարքերում չեն: Ի՞նչ եք մտածում դրա վերաբերյալ:

– Շատ քիչ, բայց կան եւ այդպիսիք: Նրանք, սակայն, մեր մարտական ընկերներն են: Մենք ամեն ինչ անում ենք տղաներին հարազատ օջախ վերադարձնելու համար: Նշեմ, որ հատկապես վերջին 2 ամսվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով ԵԿՄ-ից դուրս մնացած ազատամարտի մասնակիցների մեծ մասը վերադարձել է հարազատ կառույց: Երկրապահը հզոր է եւ միասնական: Ինչպե՞ս կարող է անմիաբան լինել այն կազմակերպությունը, որի համար կարեւորագույն խնդիրը հենց ազգի միասնականությունն է: Մենք բազում անգամ ասել եւ կրկնում ենք` հայ ազգը պետք է միասնական լինի: Միասնական պետք է լինենք, որ հաղթենք արտաքին թշնամուն, որ հասնենք ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Միասնական պետք է լինենք, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն դառնա, որ Հայաստանի Հանրապետությունը զարգանա եւ հզորանա: Հատկապես 10-րդ համագումարից հետո Երկրապահում անդամագրության դիմումների ահռելի հոսք կա: Երկրապահին անդամագրվելու դիմումներ են գրում ամենատարբեր խավի, տարբեր զբաղմունքի տեր մարդիկ: Արդեն ասացի` հայրենի օջախ են վերադառնում ազատամարտիկներ, որ ինչ-ինչ պատճառներով սառեցրել էին հարաբերությունները ԵԿՄ-ի հետ: ԵԿՄ-ին անդամագրվում են մասնագետներ, մտավորականներ, արհեստավորներ, ընտանիքներով անդամագրվում են սիրիահայեր: Ընդլայնվում եւ հզորանում են երիտասարդ երկրապահների եւ պատանի երկրապահների կառույցները: Միայն “Պատանի երկրապահ” կառույցում այսօր արդեն 4 000-ից ավելի երեխա կա: Էլի եմ ասել, մեկ անգամ էլ կրկնեմ, հիշեք: Երկրապահը այն մարդն է, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, ազգին, պետությանն օգտակար լինելու մասին, երկիրն ու իր հայրական տունը շենացնելու մասին: Երկրապահը սահմանի բնակիչն է, սահմանամերձ գոտում ուսուցչություն անողն է եւ հողի մշակը: Ի դեպ, մեր կանոնադրությամբ, ԵԿՄ անդամ են նաեւ ազատամարտի բոլոր զոհերը: Այս տղաները հավերժ ԵԿՄ շարքերում են, ինչպես Վազգեն Սպարապետն է ԵԿՄ հավերժ նախագահ: Երկրապահը ողջ հայ ժողովուրդն է, որ կա: Ամեն մի հայ էլ, եթե դավաճան չէ, եթե մտածում է Հայաստան պետության եւ հայ ազգի մասին, երկրապահ է: Իսկ եթե կան հատուկենտ դավաճաններ, որ մտածում են Ադրբեջանի եւ ադրբեջանցիների կամ էլ ալիեւների կլանի բարօրության մասին, հա` էդ մի քանի հոգին երկրապահ չեն: Բայց դա հո չի՞ նշանակում, թե Երկրապահ կամավորականների միությունը կամ էլ հայ ազգը պառակտված են: Հայ ազգի թշնամիները կերազեն, բայց Երկրապահը պառակտված չեն տեսնի:

Եվ մի վերջին հարց էլ: Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի փոփոխության փաստը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր վարչապետից եւ ձեւավորվելիք կառավարությունից:

– Հանրապետության նախագահը հրաշալի տիրապետում է իրավիճակին: Նա բոլորից լավ է պատկերացնում, թե որ ժամանակահատվածում, կոնկրետ պահին դրված խնդիրների լուծման համար ինչ կադրերով առավել արդյունավետ կլինի գործել: Մեկ անգամ եւս կրկնեմ: Երկրապահի համար կարեւորագույնը միասնականությունն է: Կարեւոր է, որ միասնական լինենք, վստահենք գերագույն գլխավոր հրամանատարին եւ յուրաքանչյուրս մեր կարեցածի չափով ձգտենք օգտակար, պիտանի լինել ազգին, պետությանը: Նոր վարչապետին, ով նոր մարդ չէ մեր երկրի քաղաքական ընտրանիում եւ լավ պատկերացնում է քաղաքական դաշտն ու տեղյակ է պետության առջեւ ծառացած խնդիրներին, մաղթում եմ հաջողություն: Հովիկ Աբրահամյանը, որտեղ էլ, որ աշխատել է, ինչ ոլորտ էլ ղեկավարել է, միշտ արդարացրել է, միշտ պատվով է կատարել աշխատանքը: Այնպես որ` վստահ եմ` վարչապետի պաշտոնում էլ նա պիտանի կլինի հայրենիքին, պետությանը: Ձեւավորվելիք կառավարությանը մաղթում եմ ազգանպաստ, բարեհաջող գործունեություն: Իսկ ամենակարեւորը՝ եւս մեկ անգամ մաղթենք մեր ժողովրդին հավատ, միասնականություն, համախմբում, որ կարողանանք հասնել բոլոր համազգային խնդիրների հայանպաստ լուծմանը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ