14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ուրիխանյանի առաջարկը չընդունվեց

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում որոշեց մերժել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նախագաիծը: Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ ՛՛Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորն առաջարկում էր լրացում, որով նախատեսվում է սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքն ակնհայտորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը, քանի որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնքան լայն, որ հանգեցնեն ընտրողների կամքի արտահայտության խեղաթյուրմանը, իսկ ներկայացված նախագծով առաջարկվում է մի մոտեցում, որը պարունակում է հայեցողության ոչ հստակ սահմաններ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ