15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

՛՛Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթո­շա­կային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ ՛՛Դեմ եմ՛՛ շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել   խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել  հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակ­ցու­թյան իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթո­շակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջան­քերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:

Եվ այսպես`

 

1.  Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի  համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսա­թոշակային բարե­փո­խումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասա­րակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՛՛Բար­գավաճ Հայաս­տա­ն՛՛ կուսակցության, ՛՛Օրինաց Երկիր՛՛ կուսակցության, Հայ Յե­ղա­փոխական Դաշնակ­ցության, Հայ ազգա­յին կոնգ­րեսի, ՛՛Ժա­ռան­գու­թյուն՛՛ կուսակցության, ՛՛Դեմ եմ՛՛ շարժման, ինչպես նաև այլ հասարակական-քա­ղա­քական կազմակերպությունների  և անհատների հաղթանակը:

 

  1. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմա­նադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատես­ված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերա­բերյալ օրենսդրա­կան փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեց­ման» նախա­գիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հաս­կանում են, որ դրանով այս պահին «պարտադիր»  բաղադրիչը դե ֆակ­տո կասեցվում է:

 

  1. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կեն­սաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

 

  1. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առա­վե­լագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանա­կում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանա­պարհ­ով և, որ ամենակարևորն է, միասնական աշխա­տանքի շնորհիվ:

 

  1.  Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում              ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

 

  1. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմա­նադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է  նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար,  այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն  իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք  կշարունակեն ընդ­դիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատ­րելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

 

      Այսպիսով`

 

  • Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդու­նումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակեր­պությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձ­նել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխա­նիզմներն ամրագրելու համար:  Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները մի­այն կշահեն:

 

  • Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատ­ճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվի­րա­վորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:

 

  • Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

 

– Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,

– Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,

– Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպար­զաբանված մնա,

– Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագ­րում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:

Դեմ եմ:

Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարե­փոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն:  

Շնորհակալություն՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ